Հունիսի 9 ին «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր էին այցելել «Արվեստի փառատոն»-ի շրջանակում անցկացվող Ապարանի «Էթնորարվեստն այսօր» սիմպոզիումի մասնակիցները։ Սիմպոզիումի մասնակիցներից էր Վրաստանի ներկայացուցիչ քանդակագործ Դաչի Ծերեթելին։ Նա ծնվել է Մոսկվայում, ավարտել է Թբիլիսիի գեղարվեստի ակադեմիան, արդեն յոթ տարի է ապրում է Վրաստանի Իմերեթ երկրամասի Ծղալտուբո քաղաքում։ Դաչի Ծերեթելին հայտնեց, որ առաջին անգամ է Հայաստանում։ Ուրախ էր, որ մասնակցում է Ապարանի «Էթնորարվեստն այսօր» սիմպոզիումին։ Ծանոթացավ կրթահամալիրի վրացերենի ընտրության մի խումբ սովորողների հետ, որոնք մասնակցում էին շրջայցին։ Ներկայացրեցինք հայ-վրացական հանրակրթական կամուրջներ նախագիծը։
Комментариев нет:
Отправить комментарий