Հունիսի 2-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության և Վրաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին նվիրված միջոցառում:
Միջոցառմանը ներկա են գտնվել ՀՀ կառավարության տարբեր գերատեսչությունների ներկայացուցիչներ և պաշտոնյաներ, Հայաստանում հավատարմագրված օտարերկյա դեսպաններ ու միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ։
Ողջույնի խոսքով հանդես են եկել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը և ՀՀ-ում Վրաստանի դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Իրակլի Կվանճախաձեն:
Միջոցառմանը հրավիրված էր նաև Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի հիմնադիր տմօրեն Աշոտ Բլեյանը:
Комментариев нет:
Отправить комментарий