Մայիսի 10-ին Փոքր դահլիճում տեղի ունեցավ 9-րդ դասարանի «Ելք» ստուգատես վրացերենի ամփոփիչ փաթեթի ներկայացումը: 9-րդ դասարանի վրացերենի ընտրության սովորողների հետ տարվա ընթացքում իրականացրել ենք տարբեր հետաքրքիր նախագծեր: «Ելք» ստուգատեսի վրացերենի ամփոփիչ փաթեթի ներկայացուման ժամանակ 9-րդ դասարանցիները ներկայացրեցին համագործակցային և երկարաժամկետ նախագծեր, որոնք իրականացվել են տարվա ընթացքում: Խոսեցին կրթահամալիրի ուսումնական օրացույցով որոշված «Հայ-վրացական հանրակրթական կամուրջներ. վրացերենի օրեր» նախագծի շրջանակում Վրաստանի Կախեթիի մեր գործընկերների հետ համատեղ իրականացված նախագծերի մասին:
Կազմակերպեցինք վրացական ուտեստների հյուրասիրություն:
Комментариев нет:
Отправить комментарий