понедельник, 9 мая 2022 г.

Սուլխան– Սաբա Օրբելիանի

 


Սուլխան-Սաբա Օրբելիանին Վերածննդի մեծ ներկայացուցիչներից էր: Նա ականավոր առակագիր էր, մեծ լեզվաբան, թարգմանիչ, դիվանագետ և գիտնական: Ֆրանսիացի միսիոներներից մեկի` Ժան Ռիշարի բառերը փայլուն կերպով ցույց են տալիս նրա մեծ հեղինակությունն իր ժամանակակիցների շրջանում «Իմ կարծիքով, նա ողջ Վրաստանի հայրն է»:

Սուլխան–Սաբա Օրբելիանին ծնվել է 1658թ. նոյեմբերի 4-ին Կվեմո Կարթլիի Բոլնիսի մերձակայքում գտնվող Թանձիա գյուղում:

Ապրել և կրթություն է  ստացել թագավոր Գեորգի XI-ի արքունիքում և հանրագիտարանային գիտելիքներ է ստացել շնորհիվ Պալատի Մեծ Գրադարանի: 20–25 տարեկան հասակում նա գրել է առակների և պատմվածքների հավաքածու` «Երևակայության խելամտություն»: Ընթերցողն զգում է, թե  նա որքան  լավ գիտի մարդկային էությունը, նրա բոլոր ուժեղ և թույլ կողմերը: Նա նկարագրում է մարդու գործունեության տարբեր կողմերը, տալիս է շատ հարցերի պատասխաններ, և հասկանում ես, որ մարդն իր կյանքում բարություն պիտի ստեղծի:

Նրա հաջորդ գործը Վրացական բառարանն է, որը ներառում է հանրագիտարանային բաղադրիչներ առանձնացող առաջնակարգ մեթոդոլոգիա և մեծաքանակ փաստացի նյութեր ( աշխարհը դեռևս չգիտի այդ հանրագիտարանը):

Սուլխան–Սաբա Օրբելիանին Վրաստանի թագավոր Վախթանգ  6-րդի ուսուցիչն էր: Ականավոր բանաստեղծ և գիտնական Վախթանգ 6-րդը Վրաստանում մտավոր Վերածննդին ուղղված շարժման առաջնորդն էր: 1709թ. Վրաստանում հիմնադրվել էր առաջին տպարանը, ուր առաջին անգամ տպագրվեցին Ավետարանն ու «Ասպետն առյուծի մորթիում» ստեղծագործությունը: Այս ժամանակ հավաքվեցին վրաց ստեղծագործողների աշխատանքներն ըստ ժամանակագրության, և դա դարձավ վրացական պատմագրության հիմքը: Մենք  երկրի քաղաքական և հասարակական կյանքի կենտրոնում թագավորի կողքին տեսնում ենք  Սուլխան–Սաբա Օրբելիանիին: 1698թ. Սուլխանը դառնում է Դավիթ Գարեջի եկեղեցու հոգևորական: Այդ ժամանակվանից սկսեց անվանվել Սուլխան–Սաբա:

Սուլխան-Սաբայի գործունեության ժամանակաշրջանը անվանվում է հանրագիտարանային, իսկ նա համարվում է այս շարժման իրական առաջնորդ:

Այսօր Վրաստանում գործում է Սուլխան–Սաբա Օրբելիանիի անվան թեոլոգիայի, փիլիսոփայության, մշակույթի և պատմության ինստիտուտ: Նաև պահպանվել է մի հին պալատ, Թանձիայում` մի փոքր եկեղեցի, որոնց անվանումները կապվում են մեծ մտածողի անվան հետ:

Комментариев нет:

Отправить комментарий