среда, 4 июня 2014 г.

Մեր սերտ համագործակցությունը շարունակվում է

Այսօր կրկին Դպրոց-պարտեզում էինք՝ մեր սերտ համագործակցությունը շարունակելու նպատակով: Եթե չգիտեք, ապա ասեմ, որ համագործակցում ենք Դպրոց-պարտեզի 2.1 դասարանի սովորողների հետ:

понедельник, 26 мая 2014 г.

Օրեր առաջ կրկին Թբիլիսիում էի...

Օրեր առաջ կրկին Թբիլիսիում էի, մի քաղաքում, որի հետ սերտորեն կապված են եղել մեր մեծերը: Երբ առաջին օրը Ծղնեթիում տեղավորվելուց հետո քաղաքով զբոսնելու դուրս եկանք, հետազոտում ու զննում էի այն վայրերը ուր եղել էի շաբաթներ առաջ, փորձում էի գտնել տարբերություններ և այլն: Ամեն ինչ նույնն էր՝ էլի գեղեցիկ,հաճելի ու լուսավոր: Կարոտել էի քաղաքը, զբոսնելիս հիշում էի, թե անցած անգամ այդտեղով քայլելիսինչ եմ արել, ում հետ եմ եղել, ինչի մասին եմ խոսել...

пятница, 23 мая 2014 г.

Թբիլիսի: Ագային գրադարան: Ուղիղ միացում

Արդեն մոտավորապես մեկ ժամ է, ինչ Թբիլիսիի Ազգային գրադարանում ենք: Նախապատրաստական աշխատանքներ են. նյութերի տրամադրում, ծանոթություններ, ժյուրիի և մասնակիցների՝ միմյանց ներկայացում:

понедельник, 19 мая 2014 г.

Նոր համագործակցության սկիզբ


Ողջույններ  Թբիլիսիից. արդեն Վրաստանում ենք: Ճանապարհին մեզ զանգահարեց Թբիլիսիի «Ռուսթավելու» անվան թիվ 24  դպրոցի ուսուցիչ, ընթերցում ենք <Ռուսթավելի> նախագծի կազմակերպիչ ղեկավար Թամար Բարիսաշվիլին և ասաց, որ արդեն սպասում են մեզ: Հասանք Թբիլիսի ու այցելեցինք դպրոց, որտեղ մեզ դիմավորեցին տնօրենը և տիկին Թամարը :

Առաջին տպավորություններից

Ահա և ես առաջին անգամ մտա Թբիլիսի: Տպավորությունները խառն են և քաոսային քաղաքի նման, բայց այս քաոսը միաժամանակ հարմոնիկ է: Քաղաքը շնչում և արտաշնչում է հնությամբ. դա իսկապես գրավիչ է: Հին փողոցները իմ թուլությունն են նրանցում եմ ես գտնում նիրվանան: