Ահա և ես առաջին անգամ մտա Թբիլիսի: Տպավորությունները խառն են և քաոսային քաղաքի նման, բայց այս քաոսը միաժամանակ հարմոնիկ է: Քաղաքը շնչում և արտաշնչում է հնությամբ. դա իսկապես գրավիչ է: Հին փողոցները իմ թուլությունն են նրանցում եմ ես գտնում նիրվանան:
Այստեղ քաղաքի ներսում կարծես ամեն մի շենք և մարդ խճանկարի մի մաս լինի և երբ տեսնում ես ընդհանուր պատկերը, հասկանում ես, որ սա Թբլիսին է՝ ամենատարբեր մշակույթների հարմոնիկ քաղաքը: Այս քաղաքում զգում եմ ազատություն, չգիտեմ՝ պատճառը, որն է: Տուրիստի զգացողությո՞ւնը, թե քաղաքի՞ց է: Իսկ միգուցե մարդկանցի՞ց: Չգիտեմ… Տպավորությունները շատ են և տարբեր՝ քաղաքի պես քաոսային և տրամադրող:

Գոհար Սահակյան
Комментариев нет:
Отправить комментарий