суббота, 3 мая 2014 г.

Ապրիլ ամսվա հաշվետվություն

Մխիթար Սեբաստացի կրթահամալիրում գործում է երկու Վրացախոսների ակումբ

Առաջին Վրացախոսների ակումբում ներգրավված են Ավագ դպրոց վարժարանիԳեղարվեստի ավագ դպրոցի և Միջին դպրոցի սովորողները:
Վրացախոսներ 2 ակումբում ներգրավված են Արհեստների ավագ դպրոցի սովորողները:

Ապրիլի 4-ին «Հայ-վրացական հանրակրթական կամուրջներ» նախագծի շրջանակներում Մխիթար Սեբաստացի կրթահամալիրում նշվել է Վրաց լեզվի տոնը: Վրաստանից Կրթահամալիր էր ժամանել քառասուն հոգանոց պատվիրակությունը` Թբիլիսիի 98 դպրոցի տնօրեն Գիորգի Մոմցելիձեն և վրացական պարի խումբը: Վրացախոսների ակումբը «Վրաց լեզվի տոնի»  և Վրաստանից ժամանած պատվիրակության ընդունելության պատասխանատուն էր : Ապրիլի 3-ին փոքր խմբով  հյուրերին դիմավորել ենք քաղաք Իջևանում: Ճամապարհին պատմել և ներկայացրել եմ Հայաստանի տեսարժան վայրերը` Սևան, Սևանավանք:

Ապրիլի 4-ին Կրթահամալիրում նշվեց «Վրաց լեզվի տոնի» -ը, տոնին մասնակցում էին  Հայաստանում Վրաստանի դեսպանատան աշխատակիցները դեսպան` Թենգիզ Շարմանաշվիլիի գլխավորությամբ:  Օրվա պատասխանատուն էր Վրացախոսների ակումբը:

Ապրիլի 8-ին  Կրթահամալիրում կազմակերպվեց «Հայ-վրացական հանրակրթական կամուրջներ» նախագծերի ստուգատես - նախագիծ

Սովորողները ներկայացրել են նյութեր, տեղադրել  mskh կայքում, Վրացախոսների բլոգում 1, 2, :

Ապրիլի 14-ին Կրթահամալիրում տեղի ունեցավ «Հայ-վրացական հանրակրթական կամուրջներ» նախագծերի ստուգատեսի ամփոփում :

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի ավագ դպրոցի ակումբում վրացախոսների ակումբը ներկայացրեց «Հայ-վրացական հանրակրթական կամուրջներ» նախագծի ստուգատեսի ամփոփումը , վրացերենի ակումբի գործուներությունը: Ստուգատեսին  մասնակցեց  ՀՀ Վրաստանի դեսպան Թենգիզ Շարմանաշվիլին:


Ներկայացվեց `
Վրաց լեզվի ենթակայքը, բլոգը
Ուսումնական նախագծերը`
Ընտանեկան կամուրջներ- նախագիծը 1, 2
Կազմակերպվեց բաց դաս:

Ապրիլի 23-26 Կրթահամալիրում կազմակերպվել է «Էկոտուր 2014» ամենամյա 4-րդ բաց միջազգային ստուգատեսըԵղել եմ Թբիլիսիից ժամանած մասնակիցների ընդունելության պատասխանատուն:

Կազմակերպվել է`

1.ստուգատեսի մասնակիցների համար հայրենագիտական-մշակութային ծրագիր
2. անցկացվել է դաս Էջմիածնում, որը ամբողջությամբ սինխրոն թարգմանել եմ հայերենից վրացերեն:
Ապրիլի 27-ին Կրթահամալիրի ավագ դպրոց վարժարանի ակումբում տեղի ունեցավ Վրացախոսների ակումբի սովորողների և Թբիլիսիի 98 դպրոցի վրացերենի ուսուցչուհի Նանա Սանիկիձեի սովորողների միասնական բաց դասը: 

Թարգմանել եմ`

Հեղինակային կրթական ծրագրերի հեղինակների ամենամյա մայիսյան 9-րդ հավաքի հայտարարությունը

Վրաստանի կրթության և գիտության նախարարի
Թեա Կվինտաձեի
Նինո սոփաձեի
Գիորգի Մոմցելիձեի
Գիա Մամուլիշվիլիի նամակները
Էկո տուրի հայտարարությունը, հայտը:







Комментариев нет:

Отправить комментарий