воскресенье, 27 апреля 2014 г.

Հերթական վրացերենի բաց դաս վրաց ընկերների հետ միասին

Այսօր, ավագ դպրոց վարժարանի ընթերցասրահում տեղի ունեցավ կրթահամալիրի վրացախոսների և Թբիլիսիի 98 դպրոցի վրաց լեզվի ուսուցչուհի Նանա Իսակիձեի սովորողների համատեղ բաց դասը:
Դասի թեման վրաց գրող, առակագիր Սուլխան-Սաբա Օրբելիանին ու նրա առակներն էին: Մենք պատրաստել էինք ֆիլմ  Սուլխան-Սաբա Օրբելիանի «Թագավորն ու նկարիչը» առակի հիման վրա: Նրանք նույնպես ունեին ֆիլմեր: Առակները կարդալուց, ֆիլմերը նայելուց հետո, քննարկեցինք առակները, թե որն է նրանց իմաստը, ասելիքը և այլն: Հետո էլ կարդացինք առակագրի հայտնի ասույթները: Շատ հետաքրքիր համատեղ դաս եղավ: Մեր վրացի բարեկամները սովորել,  ուսումնասիրել էին նաև Մխիթար Գոշի և Վարդան Այգկցու առակները:
Վրացախոսներիս համար շատ կարևոր են միասնական այսպիսի բաց դասերը, քանի որ բաց դասերի ու առհասարակ վրաց ընկերների հետ շփվելով մենք էլ ավելի ենք սովորում և կատարելագործում մեր վրացերենի իմացությունը:  Վրացիների այս այցը նույնպես լեզվի փորձառություն էր մեզ համար: Վերջում էլ  Սուլխան-Սաբա Օրբելյանի առակների պատկերներով ցուցանակներն վերստացանք:

Նարեկ Սահակյան
Սոնա Մայիլյան

Комментариев нет:

Отправить комментарий