среда, 4 июня 2014 г.

Մեր սերտ համագործակցությունը շարունակվում է

Այսօր կրկին Դպրոց-պարտեզում էինք՝ մեր սերտ համագործակցությունը շարունակելու նպատակով: Եթե չգիտեք, ապա ասեմ, որ համագործակցում ենք Դպրոց-պարտեզի 2.1 դասարանի սովորողների հետ:
Մեր այս այցի արդյունքում ստեղծվեց մի հրաշալի բեմադրություն՝ Թումանյանի «Երկինքը փուլ է գալիս» հեքիաթի մոտիվներով: Բնականաբար, հեքիաթը թարգմանել ենք վրացերեն, ու ներկայացումը լինելու է երկլեզու: Այնքան հետաքրքիր է աշխատել փոքրերի հետ: Ներկայացումը կլինի շատ շուտով, որը կամսնակցի թե՛ Թարգմանական, թե՛ թատերական ստուգատեսներին: Բեմադրության հստակ օրվա ու ժամի մասին կիմանաք, եթե պարբերաբար այցելեք Վրացախոսների ակումբի բլոգ:

Նարեկ Սահակյան



Комментариев нет:

Отправить комментарий