суббота, 14 июня 2014 г.

Հանքավան ճամփորդությունը մեզ համար մեծ նվեր էր

Հունիսի 5-ին՝ Շրջակա միջավայրի պաշտպանության օրը հայտարարված էր մրցույթ, ովքեր ամենից շատ աղբ կհավաքեն, ովքեր իրենց աշխատանքը հետաքրքիր ձևով կներկայացնեն: Դե այդ օրը մեր Կրթահամալիրը մասնակցեց յուրովի համախմբված, բոլոր դպրոցների խմբերը այդ օրը իրականացրեցին մաքրման աշխատանքներ ինչպես Կրթահամալիրի հարակից տարածքներում, այնպես էլ Երևանի զբոսայգիներում: Մրցանակը մեկօրյա ճամփորդությունն էր, որին մասնակցեի նաև ես: Եվ, ահա, երեկ մենք մի խումբ սովորողներով գնացել էինք Հանքավան : Հանքավան ճամփորդությունը մեզ համար մեծ նվեր էր: Ճանաարհը շատ ուրախ անցավ ՝ լավ ընկերներ լավ ուսուցիչներ  : Միասնական ճամփորդություն : Գնացինք Մեղրաձորի ոսկու հանքավայր, որտեղից արդյունահանում են ոսկու հանքաքարերը, սակայն ներկա դրությամբ, հանքը չի աշխատում:Այնտեղ շատ հետաքրքիր էր , երբեք չէի եղել նման վայրում, ինձ թվում էր, որ հանքից սալիկներով ոսկի է դուրս գալիս, բայց իրականում, դա շատ երկար գործընթաց է : Դրանից հետո շարժվեցինք «Տաք ջրեր» : Այնտեղ լողացինք, մի փոքր հանգստացանք, ապա քայլեցինք դեպի Մարմարիկի ջրամբար: Ջրամբարը, նոր էվերակառուցվել ու շատ գեղեցիկ էր, վերևից նայելիս, թվում էր այլ երկրում ենք: Քայլելով հասանք   ափ,  նստեցինք ու սկսեցինք կիսվել մեր տպավորություններով , իմացանք գետի, ջրամբարի, հանքավան քաղաքի պատմությունը:
 Ունեցանք շաաաաաաատ ուրախ, հետաքրքիր ու անմոռանալի ճամփորդություն ..
Շնորհակալություն նման մրցանակի համար:

Սոնա Մայիլյան


Комментариев нет:

Отправить комментарий