Երկու շաբաթ առաջ Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրից դպրոցի էլեկտրոնային հասցեին շատ հետաքրքիր հաղորդագրություն եկավ: Կրթահամալիրում որտեղ իրականացվում է «Հայ-վրացական հանրակրթական կամուրջներ» նախագիծը, անցկացվելու էր ստուգատես-փառատոն: Մեզ ջերմորեն հրավիրում էին մասնակցելու այդ ստուգատես-փառատոնին: Առաջարկվող ծրագիրը այնքան գրավիչ էր, որ առանց երկար մտածելու որոշեցինք անպայման մասնակցել: Մեր դպրոցի մշակույթի և ավանդույթների հանձնաժողովի անդամներ` վրաց լեզվի և գրականության ուսուցչուհի, տիկին Թամար Բարիսաշվիլիի և արվեստի ուսուցչուհի Նինո Իոսավաի ղեկավարությամբ սկսեցինք պատրաստվել: Մենք շատ էինք անհանգստանում, քանի որ սահմաններից դուրս պետք է ներկայանայինք, ներկայացնեինք Վրաստանը և մեր դպրոցը: Երեխաները ոգևորված էին, ինքնավստահ: Երբ խումբը պատրաստ էր, տիկին Թամար Բարիսաշվիլիի, Ռուսթավելիի ակումբի անդամ տիկին Նինո Խվեդելաձեի և Թբիլիսիի 24 դպրոցի IT ղեկավար Գիորգի Բրոլաձեի ղեկավարությամբ հուլիսի 16-ին մեր պատվիրակությունը մեկնեց Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր:
Մենք ներկայանալու էինք հետևյալ ծրագրով`
1. Թբիլիսիի հիմնադրման պատմությունը, ֆոտո-կոլաժ, վրացերեն, ռուսերեն, անգլերեն- Լաշա Մգալոբլիշվիլի, Թամար Ախլոուրի, Մագդա Նատրիշվիլի:
2. Ժողովրդական երգ- Զուրաբ Կակաբաձե, Մագդա Նատրիշվիլի, Գելա Բուրճուլաձե
3. Աջարական պար- Նինո Փալավանդիշվիլի, Սալոմե Էսվանջիա
4. Ժամանակակից պար- Լելե Խուցիշվիլի
5. Շեքսպիր- անգլերեն-ռուսերեն
6. երգ- Թեկլա Լաբադզե
7. Ցուցահանդես – Գվանցա Ճինճարաուլի
8. Նվագ- Լուկա Վերուլաշվիլի
Կրթահամալիրում, որի տնօրենը Աշոտ Բլեյանն էր, մեզ շատ ջերմ դիմավորեցին: Անցկացվեց մի քանի սպորտային միջոցառումներ` ջրագնդակ, ֆուտբոլ, սեղանի թենիս:
Երեխաները շատ լավ հանդես եկան, այն կրակը որ նրանք այնտեղ վառեցին, չէր կարող հանդիսատեսին անտարբեր թողնել:
Եղանք Էջմիածնում, տեսանք Սևանա լիճը և քաղաք Երևանի տեսարժան վայրերը: Երևանից վերադառձանք նվերներով և պատվոգրերով:
Շնորհակալություն Կրթահամալիրի տնօրենին գեղեցիկ օրերի համար:
Թբիլիսիի 24 -րդ դպրոց
Комментариев нет:
Отправить комментарий