Երեկ վրացախոսներով դուրս էինք եկել նոր Սեբաստացիներ գտնելու, այսինքն՝ կրթահամալիրի բուկլետները բաժանելու և մեր տարիքակիցներին ու բոլոր ցանկացողներին հրավիրելու մեր կրթահամալիրում սովորելու: Այնքան հաճելի է, երբ իջնում ես երթուղայինից ու անգամ կանգառում տեսնում կրթահամալիրի գլխարկներով մարդկանց:
Հանդիպեցինք նաև քաղաքի այգեպանների, ովքեր նույնպես արևից պաշտպանվում էին կրթահամալիրի թղթե գլխարկներով: Թե՛ Օպերայի, թե Կասկադի և թե՛ Կոնսերվատորիայի հարակից այգում մարդկանց բաժանեցինք մեր կրթահամալիրի բուկլետները, ներկայացրեցինք կրթահամալիրն ու կրթահամալիրի հեղինակային կրթական ծրագրերը, նախագծերը և այլն: Շատերը իմանալով կրթահամալիրի մասին, ասում էին, թե անպայման իրենց երեխաներին, թոռնիկներին կբերեմ մեր կրթահամալիր և ու կծանոթանան կրթական միջավայրին: Անգամ հանդիպեցինք մարդկանց, որոնց երեխաները հաճախում են մեր կրթահամալիր: Օպերայում, Կոնսերվատորիայի այգում ու Կասկադում շրջելուց հետո գնացինք Հաղթանակի զբոսայգի, ուր հանդիպեցինք մեր կրթահամալիրի մի խումբ երեխաների, ովքեր նույնպես զբաղված էին այն գործով, ինչով մենք, սակայն, այնուամենայնիվ, միմյանց չխանգարեցինք: Այգու անգամ աշխատողները ցանկանում էին իմանալ, թե որտեղի՞ց ենք, ի՞նչ ենք ներկայացնում և այլն: Բոլորն էլ զարմանում էին, որ մենք վրացախոսներ ենք՝ Կրթահամալիրում այլ լեզուների հետ միասին դասավանդվում է նաև վրացերեն: Բավականին հետաքրքիր, զվարճալի օր ունեցանք: Հուսով ենք, որ մեր «շնորհիվ» Սեբաստացիների շարքերը կհամալրվեն նոր սովորողներով:
Սահակյան Նարեկ
Комментариев нет:
Отправить комментарий