вторник, 12 марта 2019 г.

Վրաստանի նախագահ՝ Սալոմե Զուրաբիշվիլի


Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին ծնվել, մեծացել և իր կյանքի մեծ մասն անցկացրել է Փարիզում:
 Հորական կողմի պապը՝ Իվանե Զուրաբիշվիլին, եղել է 1918-1921 թվականների անկախ Վրաստանի մենշևիկյան կառավարության անդամ: Մորական պապը՝ Նիկո Նիկոլաձեն, եղել է Փոթի նավահանգստի հիմնադիրներից մեկը և վրացական երկաթուղու շինարարության գլխավոր նախաձեռնողը:
Նախնական կրթությունը ստացել է տեղի ֆրանսիական դպրոցում: 1972 թվականին Սալոմեն ավարտել է Փարիզի քաղաքագիտության ինստիտուտը: 1973 թվականին ուսումը շարունակել է Ամերիկայի Միացյալ Նահանգների Կոլումբիայի համալսարանում:
1921թ-ին Վրաստանից փախած քաղաքական էմիգրանտների թոռ լինելով՝ նա երկար տարիներ որպես դիվանագետ աշխատել է  ֆրանսիայի ԱԳՆ-ում:
2003թ-ին նա նշանակվել է Վրաստանում Ֆրանսիայի դեսպան, և արդեն մի քանի ամսից այն բանից հետո, երբ Վրաստանում տեղի ունեցավ «վարդերի հեղափոխությունը», երիտասարդ առաջնորդ Սաակաշվիլին 52-ամյա ֆրանսուհուն իր կառավարությունում ԱԳՆ ղեկավար նշանակեց: Այդ ժամանակ էլ նա վրացական քաղաքացիություն ստացավ՝ պահպանելով իր ֆրանսիական անձնագիրը:
Նրան նշանակելիս Սաակաշվիլին ասաց, որ «նման դասի դիվանագետ Վրաստանում երբեք չի եղել»:

Արտգործնախարարի պաշտոնում իր գլխավոր ձեռքբերումներից մեկը Զուրաբիշվիլին համարում է ավանդը բանակցային գործընթացում և Վրաստանի տարածքից ռուսական ռազմաբազաները դուրս բերելու մասին համաձայնագրի կնքումը: Հենց նրա ստորագրությունն է դրված այն փաստաթղթում, որի համաձայն՝ ռուսական ռազմաբազաները լքեցին Վրաստանը:



Комментариев нет:

Отправить комментарий