Միքայել Դանիելյան
Բարև ձեզ, ես Միքայել Դանիելյանն եմ, 11-3 դասարանից և սովորում եմ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում: Այն օրվանից, ինչ սովորում եմ այս դպրոցում, ես հասկացա, որ այս դպրոցը իրականացնում է մի հոյակապ և գնահատելի նախագիծ, որի 10-րդ հոբելյանական տարին է արդեն լրանում։ Նախագիծը կոչվում է «Հայ-վրացական կամուրջներ», կամուրջներ որոնք շատ սերտ կապ են ստեղծում հայերի և վրացիների մեջ։
Այդ հանրակրթական ծրագիրը մեզ թույլ է տալիս, որ մենք հայերս և վրացիները ծանոթանանք և ճանաչենք միմյանց, ծանոթանանք միմյանց ավանդույթների և սովորույթների հետ, իմանանք միմյանց նախասիրությունների մասին։Նախագծի շնորհիվ մենք ձեռք ենք բերում մի շարք վրացի ընկերկեր։ Արդեն քանի տարի է մեր դպրոցը այցելում է Վրաստան և ներկայացնում կրթահամալիրը, ծանոթացնում ենք մեր կրթական ծրագրերը, մեր վրացերեն իմացությունները և ամենակարևորը ծանոթացնում ենք մեր երկրի Հայաստանի հետ։ Որովհետև յուրաքանչյուր հայի պարտականությունն է բարձր պահել իր երկրի պատիվն ու անունը։ Նրանք մեր միջոցով ճանաչում են հայերի, մեր բովանդակալից և դարավոր պատմության մասին, որի համար ես շատ ուրախ եմ և շատ կուզեմ ուժերիս չափով խթանել այդ նախագծի զարգացմանը։ Վրաստանը մեր հարևան երկիրն է, այնպիսի երկիր, որի հետ մենք մտերիմ ենք այնպես, ինչպես մտերիմ են, օրինակ ` իրար կողք կողքի ապրող հարևաններ։ Ինչքանով ճիշտ կլինի, եթե մտերիմ հարևանները լավ չճանաչեն իրար։ Այս նախագիծը իրոք շատ խրախուսելի գործ է անում և ես ցանկանում եմ, որ այն շարունակվի երկար տարիներ, ցործի և ավելի ու ավելի սերտացնի մեր կապերը վրացիների հետ։
Комментариев нет:
Отправить комментарий