Ներկայացնում ենք Վրաստանում ավարտական քննություններին նոր մոտեցումը
Շրջանավարտին պետք է հնարավորություն տրվի նաև այլընտրանքային ճանապարհով հաստատել իր գիտելիքները Վրաստանի խորհրդարանի կրթության, մշակույթի և սպորտի հանձնաժողովի նախագահ տիկին Մարիամ Ջաշի պարզաբանմամբ, վրաստանյան կրթական համակարգում առկա թեստերն անընդունելի են, շրջանավարտին պետք է հնարավորություն տրվի նաև այլընտրանքային ճանապարհով հաստատել իր գիտելիքները:
«Կան բազմաթիվ դեպքեր, երբ աշակերտը 8 պարտադիր քննությունից հանձնել է 7-ը և միայն մեկի պատճառով չի կարողացել հաղթահարել նվազագույն շեմը: Նմանատիպ թեստեր չպետք է լինեն, աշակերտներին պետք է հնարավորություն տալ այլընտրանքային ճանապարհով ներկայացնել իրենց գիտելիքը: Մենք պետք է ուշադրություն դարձնենք քննության բովանդակությանը»,- հայտարարել է Ջաշին 2018 թ. նոյեմբերին՝ հավելելով, որ 2020-ին նախատեսված կրթական ոլորտի հիմնարար փոփոխությունների հետ բարեփոխումներ են ենթադրվում նաև 2019-ի ծրագրում:
2020 թվականին Վրաստանի հանրակրթական դպրոցներում 12-րդ դասարանցիների ավարտական քննություններ չեն լինի։ Այս մասին կրթական բարեփոխումների ծրագրի շնորհանդեսի ժամանակ հայտարարել է գնահատման և քննությունների ազգային կենտրոնի ղեկավար Սոփո Գորգոձեն: «2020 թվականին ամբողջությամբ կչեղարկվեն ավարտական քննությունները, աշակերտները ավարտական վկայականներ կստանան դպրոցում ցուցաբերած առաջադիմության հիման վրա»,- նշել է Սոփո Գորգաձեն: Նրա խոսքով Գնահատման և քննությունների ազգային կենտրոնը մշտական կապի մեջ կլինի դպրոցների հետ և, անհրաժեշտության դեպքում, աջակցություն կցուցաբերի։ Գնահատման և քննությունների ազգային կենտրոնի ղեկավարը հավելել է նաև, որ 11-րդ դասարանի ավարտական քննություններն այս տարվանից են չեղարկվում։ Վրաստանի Գնահատման և քննությունների ազգային կենտրոնի ղեկավար Սոփո Գորգոձեն ներկայացրել է հանրակրթական դպրոցների քննությունների նոր մոդելը: «Կապահովվի քննությունների անցկացումը նրանց համար, որ նախորդ տարիներին չեն մասնակցել կամ չեն կարողացել հանձնել 11-րդ դասարանի ավարտական քննությունները»,- հավելել է Սոփո Գորգոձեն: «Այս որոշումը կայացրել ենք երկար հետազոտություններից ու քննարկումներից հետո՝ փորձելով հաշվի առնել նաև բոլոր շահագրգիռ կողմերի կարծիքները: Դպրոցները կենտրոնացած կլինեն իրական գիտելիքի վրա, ոչ թե քննությունների»,- պարզաբանել է Սոփո Գորգոձեն:
Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն փետրվարի մեկին հայտարարել է 2019 թ.-ից 12-րդ դասարանցիների ավարտական քննությունների չեղարկվելու մասին: Վրաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը մանրամասնել է այս ուսումնական տարում ավարտական վկայական ստանալու պայմանները: Որպեսզի աշակերտը ստանա վկայական, բոլոր առարկաներից պետք է ունենա դրական գնահատական՝ 5 կամ ավելի միավոր. 5 կամ ավելի միավոր ստացած աշակերտները կարող են դիմել իրենց նախընտրած ԲՈՒՀ: Այն աշակերտները, որոնք քննությունները չեն
կարողացել հանձնել, կամ չեն մասնակցել, նույնպես վկայական կստանան, եթե բոլոր առարկաներից ունենան դրական գնահատական՝ 5 կամ ավելի միավոր: Հայտարարությունում նաև ասվում է, որ հաջորդ դասարան փոխադրվելու, կամ բացակայությունների համար այսպես կոչված էքստեռն քննությունները հաջող հանձնելուց հետո, աշակերտը վկայական կստանա, եթե բոլոր առարկաներից ունի դրական գնահատական:
Հավելենք նաև, որ կրթական նոր բարեփոխումների հետ կապված արձագանքները տարբեր են․սովորողներն, ծնողների, ուսուցիչների մի խումբ, փոփուխությունները դրական են գնահատում, ուրախ են դրանց համար, կարծում են, որ բարեփոխման շնորհիվ զերծ կմնան նախաքննական և քննական սթրեսային ապրումներից, անիմաստությունից։ Ուսուցիչների, ծնողների մի խումբ էլ մտավախություն ունի, որ եթե չլինեն քննություններ՝ դրանց հանդեպ վախ, պատասխանատվություն, կրթության մակարդակը կվատանա

Комментариев нет:
Отправить комментарий