Սամվել Սարգսյան
Ողջույն, ես Սամվել Սարգսյանն եմ: Արդեն երկու տարի է` սովորում եմ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում, որտեղ իրականացվում է «Հայ-վրացական հանրակրթական կամուրջներ» նախագիծը: Այս նախագծի շնորհիվ մենք ոչ միայն սովորում ենք վրաց լեզուն, այլ նաև հնարավորություն ունենք ծանոթանալու վրացական մշակույթին, ավանդույթներին, պատմությանը, խոհանոցին: Այս տասը տարիների ընթացքում կրթահամալիր են այցելել Վրաստանի տարբեր քաղաքներից, գյուղերից և մարզերից: Մենք համագործակցում ենք Վրաստանի տարբեր դպրոցների հետ, համատեղ իրականացնում ենք տարբեր նախագծեր: Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպանի տիկնոջ` Էկա Բաքրաձեի հետ իրականացրել ենք վրացական խոհանոց նախագիծը: Տիկին Բաքրաձեն վրացախոս սովորողների օգնությամբ պատրաստեց վրացական մճադի, տվիշտարի, գյուղական աղցան՝ գլեխուրի, կուճմաճի: Պատրաստելու ընթացքում տիկին Էկան պատմում էր վրացական հետաքրքիր ավանդույթներ։
Լավ է, որ «Հայ-վրացական հանրակրթական կամուրջներ» նախագիծը հնարավորություն է տալիս ավելի մոտիկից ճանաչելու հարևան պետությունը։
Комментариев нет:
Отправить комментарий