Հնում կրակապաշտության հանդեպ սնահավատությունը տարածաշրջանում, ինչպես նաև Վրաստանում շատ տարածված էր:
Ճիակոկորոբան հնագույն վրացական ծես է: Ծեսի ժամանակ բակում մեծ կրակ էին վառում, ծիսակատարության մասնակիցները հավաքվում էին կրակի շուրջը, պարում էին պարեր, երգում ծիսական երգեր: Կրակի վրայով երգելով ցատկում էին բոլորը: Ավանդույթի համաձայն այն մարդը, ով ցատկում է կրակի վրայից մաքրվում է չարությունից, չար հոգիները հեռու են մնում նրանից: Ծեսը կապված էր կրակի մաքրող հատկությունների հետ, այն ունի հեթանոսական հիմքեր: Տոնի հիմնական ծեսը կրակ վառելն է: Հնում Վրաստանում կարծում էին, որ կրակը մաքրում է չար հոգիներից և ուժերից: Ճիակոկորոբան նշվում է Զատիկի առաջին հինգշաբթի օրը և կապված է գարնան գալու հետ:

Комментариев нет:
Отправить комментарий