суббота, 16 февраля 2019 г.

Կրթամշակութային արշավ վրաց ընկերների հետ


Սուսաննա Հովհաննիսյան

Փետրվարի 16-ին մեր վրաց հյուրերի հետ առավոտից մեկնեցին Էջմիածին: Այցելեցինք Մայր տաճար, իսկ հետո Սբ.Գայանե եկեղեցիները: Մեզ հետ էր նաև կրթահամալիրի գինեգործ-տեխնոլոգ Արտակ Ռշտունին: Նրա ուղեկցությամբ վրաց ընկերների հետ այցելեցինք «Ոսկեվազի Գինու Գործարան»:
«Ոսկեվազի Գինու Գործարան» ում մեզ ուեկցողը հետաքրքիր տեղեկություններ պատմեց գործարանի մասին: Ոսկեվազը ստեղծում է գինիներ, որոնք արտադրվում են ինչպես ժամանակակից գինեգործական մեթոդներով, այնպես էլ օգտագործելով հին ավանդական կարասները, որոնք ստեղծվել են դեռևս 19-րդ դարավերջին: Կարասը գինու խմորման և հնեցման ավանդական գործիք է, այն Հայաստանում կիրառվում էր դեռևս հնում: Հնագույն կառասները հայտնաբերվել են Արենիում գտնված ամենահին գինու հնձանի մնացորդներում (մոտավոր 6100 տարեկան): Գինու արտադրության մեջ օգտագործվում է միայն տեղական խաղողի տեսակները, իսկ հնեցման համար կիրառվում են հազվագյուտ բարձրորակ հայկական կաղնուց պատրաստած տակառները:
Հետաքրքիր և ուսումնական օր անցկացրեցինք մենք մեր վրաց ընկերների հետ միասին:

Комментариев нет:

Отправить комментарий