Ողջույն, ուզում եմ ներկայանալ, ես Մարիամ Մանջալաձեն եմ Վրաստանի Լագոդեխիից, 16 տարեկան եմ, սովորում եմ Լագոդեխիի 1 միջնակարգ դպրոցում, «Հերեթի» պատանեկան պարի համույթի անդամ եմ:
Կցանկանայի մի քանի խոսքով խոսել մեր համույթի և նրա հիմնադիրների մասին: Սոֆո Տղեմալաձեն և Կախաբեր Կոբախիձեն ոչ միայն հանդիսանում են մեր ուսուցիչները, նրանք նաև մեր ծնողներն են, որոնք և դժվարության և ուրախության պահերին միշտ մեր կողքին են:
Նրանց շնորհիվ է, որ ամբողջ համույթըը մեկ մարդու պես կազմակերպված, միասին մեկնեց մասնակցելու «Հայ-վրացական հանրակրթական կամուրջներ» նախածի շրջանակում կազմակերպված միջոցառմանը, ինչը կմնա մեր հիշողության մեջ ողջ կյանքի ընթացքում: Անձամբ ես առաջին անգամ էի գտնվում Վրաստանից դուրս, եթե չլինեին Սոֆո և Կախա ուսուցիչները, այդ հիասքանչ ճամբորդությանը հետևելու էի իմ ընկերների լուսանկարներով: Իմ ուսուցիչները բամաթիվ սերունդների հետ են աշխատել, նրանց կանգնացրել կյանքի ճիշտ ուղղու վրա: Ես հպարտանում եմ նրանցով, և կարող եմ երկար խոսել նրանց մասին:
Սակայն, ես ուզում եմ շնորհակալություն հայտնել այն մարդկանց, ովքեր մեր կողքին են եղել առաջին րոպեից, մեր շատ սիրելի ընկեր Ռինայից: Ցանկանում եմ ձեզ տեղեկացնել, որ Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում սովորում են վրացերեն: Ինչը իմանալուց հետո ես ինձ շատ երջանիկ զգացի, շատ հաճելի է երբ իմանում ես, որ քո լեզուն սովորում են նաև արտասահմանում: Եվ այս ամենի հիմքը դնում է ընկեր Ռինան Շաինյանը, ում ես շատ սիրեցի:
Ցանկանում եմ նաև նշել հիասքանչ կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանին մասին, ուսուցիչներին, երեխաներին, ովքեր ընդունեցին մեզ մեծ սիրով և հոգատարությամբ: Կրթահամալիրում սովորեցի հայկական ավանդական երգեր և պարեր: Մասնակցեցինք տարեր նախածերին…Եղա Հայաստանի տեսարժան վայրերում՝ Էջմիածնում, տեսա Սևանա լիճը…Ծանոթանա Հայաստանի մշակույթի հետ: Մեր հայ նոր ընկերները միշտ մեր կողքին են եղել, փորձում էին խոսել և զվարճացնել մեզ: Այնքան մտերմացանք և սովորեցինք իրար, որ Վրաստան վերադառնալ չէի ցանկանում: Հանդիպեցինք նաև Հայաստանում Վրաստանի դեսպան Գիորգի Սացանելիձեին, ում հրավերով եղանք նաև դեսպանատանը: Դեսպանատանը դեսպանի կողմից ստացանք պատվոգրեր, ինչը շատ հուզիչ էր և հաճելի: Ես երբեք չեմ մոռանա այս 6 օրերը Հայաստանում, միշտ մեծ սիրով կհիշեմ այնտեղ անցկացրած ամեն րոպեն: Անհամբեր սպասում եմ, երբ մեր հայ ընկերներըը գկան մեզ մոտ Կախեթի:
Комментариев нет:
Отправить комментарий