Ժորա Ավետիսյան 10 դաս.
Թբիլիսիի 37 –րդ միջնակարգ դպրոցի հրավերով մենք՝ մի խումբ սեբաստացիներս աշնանային արձակուրդը՝ հոկտեմբերի 20-ից 24-ը, անցկացրեցինք այդ դպրոցի սովորողների և ուսուցիչների հետ:Ապրում էինք այդ դպրոցի սովորողների ընտանիքներում: Նրանք մեզ անհամբեր սպասում էին և դիմավորեցին շատ ջերմ: Հենց առաջին օրը մեզ ցույց տվեցին երեկոյան Թբիլիսին: Թբիլիսիում ես առաջին անգամ էի: Այն շատ գեղեցիկ էր, լուսավոր, պատմական…
Մենք եղանք «Սիրո կամուրջում», տեսանք «Հավլաբարը» , « Աբանոթա ուբանին», « Նարիղալան», շրջեցինք փողոցներով: Հաջորդ օրը այցելեցինք Մթածմինդի պանթեոնը , վրաց մեծերի հետ միասին այնտեղ է ննջում նաև ռուս մեծ գրող Ալեքսանդր Գրիբոյեդովը: Ա. Գրիբոյեդովի կինը եղել է վրացուհի: Շրջում էինք Թբիլիսիով, լսում էինք նրա հետաքրքիր պատմությունը: Ուղեկցում էր մեզ 37-րդ դպրոցի մի ուսուցչուհի: Նա պատմում էր, թե ինչպես է ստեղծվել Թբիլիսին ,որ«Թբիլիսի» բառացիորեն թարգմանվում է որպեսէ «տաքջրեր»: Չնայածնրան, որ մենք մինչև այդ էլ գիտեինք այդ մասին՝ մեզ պատմել էր ընկեր Ռինան: Ծանոթացանք եկեղեցիներին, Սուրբ Նինոյի խաչին , իմացանք որ նրանց խաչը տարբերվում է մյուս խաչերից: Տեսանք հրապարակում գտնվող սուրբ Գիորգիի ոսկեզոծ արձանը: Արձանի բարձրությունը 35 մետր է, որի մակերեսը պատված է 2 կիլոգրամ ոսկով: Արձանի հեղինակն է Զուրաբ Ծերեթելին:
Հաջորդ օրը գնացինք «Մցխեթա» քաղաք, որը շատ գեղեցիկ էր, այդ քաղաքը կարծես թանգարան լիներ բաց երկնքի տակ, թվում էր ամեն քար հաշվարկված է: Փողոցները մաքուր էին ու շատ գեղեցիկ:
Վրաստանում առաջին անգամ էի, այն աչքի ընկավ փողոցների մաքրությամբ, գեղեցկությամբ ու կանաչապատմամբ: Շուրջ բոլորը կանաչ էր ու մաքուր:
Комментариев нет:
Отправить комментарий