четверг, 1 октября 2015 г.

Սայաթ Նովայի վրացալեզու երգերն ու բանաստեղծությունները – նախագիծ

Հետազոտական աշխատանքները սկսում ենք հոկտեմբեր, նոյեմբեր - դեկտեմբեր ամիսներին:

Ուսումնական աշխատանքի արդյունքները պարբերաբար հրապարակվում են Վրացախոսների ակումբի բլոգում , սովորողների բլոգներում:
Նախագիծը նախատեսված է վրաց լեզվի խորացված ուսուցման, վրացախոսների ակումբի , Միջին դպրոցի վրացախոսների համար և այլ ցանկացողների համար:
Նպատակը
* Սովորողներին ֆիլմի, ձայնագրությունների տեսքով ծանոթացնել Սայաթ-նովայի մշակույթին
* Երգերի միջոցով սովորել Սայաթ Նովայի վրացերեն լեզվով գրված բանաստեղծությունները
* Ուսումնասիրել և թարգմանել Սայաթ Նովայի կյանքն ու գործունեությունը
* Պատրաստել ֆիլմ հայերեն-վրացերեն
* Ստեղծել ուսումնական այլ նյութեր
Խնդիրները
* Ծանոթանալ վրացերեն լեզվով գրված Սայաթ նովայի մշակութային արժեքներին
* Ստեղծել մեդիափաթեթ mskh-ի մեդիագրադարանում, վրացախոսների բլոգում, վրացերենի ենթակայքում / թարգմանություններ, ձայնագրություններ, ֆիլմեր/
* կլոր սեղանի կազմակերպում
* Նյութերի քննարկում
Արդյունքը
* Ստեղծել մեդիափաթեթ ֆոտոշարքերով, թարգմանություններով, ձայնագրություններով և այլն:
* Մեդիագրադարանում ունենալ Սայաթ Նովայի վրացերեն լեզվով գրված բանաստեղծությունների ու երգերի էլեկտրոնային տարբերակը:
* Մասնակցել Թբիլիսիում կազմակերպվող Վարդատոն ամենամյա միջոցառմանը, որը նվիրված է Սայաթ Նովային



Комментариев нет:

Отправить комментарий