воскресенье, 18 октября 2015 г.

Թբիլիսիում լինելու եմ առաջին անգամ...

Առուստամյան Վահագ  11 դաս.

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում ամեն ամիս և նույնիսկ ամեն շաբաթ մեզ սպասում է ուսումնական հաճելի անակնկալ: Ուսման հետ համատեղ բարձրունքներ ենք հաղթահարում, մեկնում ենք հայրենագիտական ճամփորդության, իրականացնում ենք տարբեր նախագծեր:  Մեր հայրենիքը ավելի լավ ճանաչելու համար Կրթահամալիրը ինձ համար հաճելի անակընկալներով լեցուն մի կրթօջախ է: Այստեղ մենք ոչ միայն հնարավորություն ունենք ճանաչել մեր երկրի հետաքրքիր ու գեղեցիկ վայրերը, այլև  ունենք հնարավորություն ուսումնասիրել նաև մեր հարևան Վրաստանի պատմությունն և մշակույթը։ Հոկտեմբերի 20-ից 24-ը չքնաղ Թբիլիսին հյուրընկալելու է մեզ: Ուրախ եմԹբիլիսիում լինելու եմ առաջին անգամ: Հուսով եմ այնտեղ ձեռք կբերեմ շատ նոր ընկերներ: Մենք հյուրընկալվելու ենք Թբիլիսիի 37-րդ միջնակարգ դպրոցի սովորողների ընտանիքներում: Տպավորություններիս մասին կկիսվեմ արդեն քաղաք Թբիլիսիից:

Комментариев нет:

Отправить комментарий