Ռոբերտ Կարապետյան 11 դաս.
Վրաստանի մայրաքաղաք՝ Թբիլիսիի համար 37 միջնակարգ դպրոցի հրավերով, մենք՝ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի սովորողներով ուղևորվեցինք Թբիլիսի, «Թբիլիսոբա» տոնը նշելու նպատակով: «Հայ-վրացական հանրակրթական կամուջներ» ծրագիրը մեր կրթահամալիրը վրաց ընկերների հետ իրականացնում է արդեն երկար ժամանակ: Բազմաթիվ անգամ նրանք հյուրընկալվել են մեզ մոտ: Թբիլիսիում մնացինք 4 անմոռանալի օր: Ամեն մեկս այդ 4 օրը անցկացրեցինք այդ դպրոցի սովորողների ընտանիքներում: Այնտեղ մեզ շատ բարեհամբույր ընդունեցին:
Ամեն առավոտ հավաքվում էինք դպրոցում. գալիս էին նաև այնտեղի բոլոր երեխաները: Ասեմ, որ շատերի հետ լավ ընկերացանք, լավ զբոսնեցինք Թբիլիսիում: Ես առաջին անգամ էի Թբիլիսիում: Շատ գեղեցիկ քաղաք էր: Հին կառույցները Թբիլիսիում շատ էին, և դա մի ուրիշ գեղեցկություն էր տալիս քաղաքին: Մենք այցելեցինք հայկական և վրացական եկեղեցիներ: Տեսանք նաև մուսուլմանական տաճարներ՝ մեչեթներ , հրեական՝ սինագոգ: Եկեղեցիները շատ էին Թբիլիսիում: Չէինք կարող չայցելել մեր հայտնի գործիչների պանթեոնը Խոջիվանքում, որոնք իրենց զգալի մասը անցկացրել են Թբիլիսիում, ինչպես օրինակ՝ Հովհաննես Թումանյանը:
Քաղաքը ինձ շատ դուր եկավ, իր ամեն ինչով: Դուր եկան Թբիլիսիի 37-րդ դպրոցի երեխաները, որոնց հետ շատ մտերմացանք բոլորս: Մի խոսքով, շատ հաճելի և ուսումնական արձակուրդ էր բոլորիս համար, սովորեցինք շատ վրացերեն բառեր: Հույս ունեմ, որ նորից կգնամ Թբիլիսի և նրանք էլ կհյուրընալվեն մեր Կրթահամալիր:
Комментариев нет:
Отправить комментарий