Դեկտեմբերի 1-ին`ձմռան առաջին օրը, մեզ հյուրընկալվեցին մեր բարեկամ վրացիները: Մենք նրանց սպասում էինք մեծ ուրախությամբ և կարոտով: Ի
Հաջորդ օրը առավոտյան ուղևորվոցինք Գեղարդի եկեղեցի, մեզ հետ էր նաև ընկեր Հայկազը, ով վրացիներին պատմում էր եկեղեցու մասին: Աստծուց շնորհակալություն խնդրելուց հետո գնացինք Գառնու տաճար, ընկեր Հայկազը պատմում էր այն մասին, որ տաճարը կառուցված է 24 սյուներց, որոնք խորհրդանշում են օրվա 24 ժամերը: Հաջորդ ուղևորությունը Սբ. Հռիփսիմե եկեղեցին էր: Այստեղ մեր վրաց ընկեր Գյորգին պատարագ էր անում Սուրբ Հռիփսիմեի գերեզմանի մոտ: Ահա այսպես հետաքրքիր անցավ մեր այս օրը մեր բարեկամ վրացիների հետ: Երևի հիմա կասեք ինչու եմ անընդհատ նշում բարեկամ բառը, որովհետև պետք է լինենք այսպես խաղաղ և ջերմ ամեն մարդու հետ, կարևով չէ նա հայ է վրացի թե ռուս.......
Աստղիկ Իսրաելյան 11 դաս.
Комментариев нет:
Отправить комментарий