понедельник, 2 декабря 2013 г.

Հայ-վրացական կիրակի

Կարծում եմ գիտեք, որ երեկ երեկոյան Թբիլիսիի Սոլիկո Վիրսալաձեի անվան գեղարվեստի դպրոցի մի խումբ երեխաններ և ուսուցիչներ ժամանել են Երևան: Սա պատասխան այց է, քանզի ընդհամենը մեկ ամիս առաջ կրթահամալիրից մի խումբ սովորողներ և ուսուցիչներ հյուրընկալվել էր նրանց:
Ճիշտ է ես չկայի այդ խմբում, բայց մեծ սիրով հյուրընկալել եմ իմ նոր վրաց ընկերուհուն: Հասցրել եմ ընկերանալ բոլորի հետ: Մեր վրաց ընկերների հետ կատարեցինք շրջայց Երևանում: Սկզբից եղանք Սերգեյ Փարաջանովի տուն թանգարանում, մեր հյուրերը շատ տպավորված և հիացած մնացին: Այնուհետև եղանք Երվանդ Քոչարի թանգարանում, եղանք վրացահայ նկարչ`Ջոտտոի արհեստանող-թանգարանում: Մի խոսքով այսօր թանգարաների օր էր մեր հյուրերի համար, քանզի նրանք լինելով Վրաստանի գեղարվեստի դպրոցի սովորողներ՝ շատ հետաքրքրված էին հայ նկարիչներով: Այդ ընթացքում հասցրեցինք համտեսել տաք-տաք պոնչիկներ: Այնուհետև վերդարձանք գեղարվեստի դպրոց, ճաշեցինք, խաղեր խաղացինք, պարեցինք, երգեցինք և ապա ուղևորվեցին գիշերային Երևանը վայելելու: Իսկ վաղը մնացածի և իր տպավորություննի մասին կպատմի Իոննան, մեր տանը հյուընկալված աղջիկը, ում մենք տվել ենք հայկական անուն` Լուսինե: Կարծում եմ նրանք բոլորն էլ մեծ բավականություն ստացած և տպավորված կլինեն: Մենք միասին անցկացրեցինք հիանալի կիրակի, զվարճալի, ուրախ և ամենակարևորը դարձանք լավ ընկերներ և արդեն նույնիս վրացերեն բառերով ենք շփվում, սա մեծ փորձառություն է լեզուն զարգացնելու համար:
Լիա Մովսեսյան


Комментариев нет:

Отправить комментарий