Ողջույն: Երևի նկարից
հասկացաք, որ այս հրապարակմանս թեման Վրաստանն ու վրացերենն է:
Համագործակցում ենք
Դպրոց-պարտեզի 2.1 դասարանի հետ: Իրենց ցանկությամբ, առաջարկով, մեր մեծ սիրով, հաճույքով
ու բոլորիս կամքով, միասին սովորում ենք վրացերեն, ուսումնասիրում վրացական խոհանոցը,
մշակույթը և այլն: Ընդամենը երկու անգամ ենք հանդիպել, բայց արդեն վրացերեն շա՜տ բառեր գիտեն և դեռ էլ ավելի շատ
կիմանան: Սովորողները իրենց դասարանի բլոգում տեղադրել են բազմաթիվ տեսահոլովակներ, որտեղ
պատմում են Վրաստանի մասին, պատրաստոոմ են վրացական ուտեստներ...
Այսօր էլ այցելեցինք
նրանց: Միասին երգեցինք վրացերեն երգ՝ տոնածառի մասին, պարեցինք վրացական պար, նոր
բառեր սովորեցրինք ու սովորեցինք: Ի դեպ, դասարանում կան սովորողներ, ովքեր անմիջական
կապ ունեն Վրաստանի հետ՝ մեկի տատիկն է Վրաստանում, մյուսի ծնողն է արմատներով վրացի
և այլն:
Մեր կրտսեր ընկերների
հետ պատրաստվում ենք վրացերեն երգ ձայնագրվել և ներկայացնել Ձեզ: Նաև մեդիաուրբաթի
համար պար ենք պատրաստում, որը
ուղղակի շատ գեղեցիկ ու տպավորիչ էր, դրանում դուք կհամոզվեք առաջիկա մեդիաուրբաթի
ժամանակ:
Մեր
համագործակցությունը
շարունակվում
է և դեռ շատ բաների ենք հասնելու միասին: Սպասեք նորությունների:
Սահակյան Նարեկ 10 դաս.
Комментариев нет:
Отправить комментарий