«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի վրացախոսների ակումբի և Գեղարվեստի ավագ դպրոցի ապագա նկարիչների մի խումբ ակումբի ղեկավար, վրացերեն լեզվի ուսուցիչ Ռինա Շագինյանի, արվեստագետ, գծանկարի արվեստանոցի ղեկավար Գագիկ Չարչյանի և Գեղարվեստի ավագ դպրոցի կազմակերպիչ Գայանե Առաքելյանի ղեկավարությամբ հայ-վրացական կրթամշակութային կապերի ամրապնդման կրթական նախագծի շրջանակում գտնվում են Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում: Նախագիծն իրականացվում է Թբիլիսիի քաղաքապետարանի Սոլիկո Վիրսալաձեի անվան գեղարվեստի դպրոցի հետ համատեղ:
Կախեթի կատարած այցելության ընթացքում մեր վրացի բարեկամները մեզ ցույց
տվեցին Շուամթայի մենաստանը` 16-րդդարիկառույց եւ նույն տեղում 4-րդդարիփոքրիկեկեղեցին:
Շուամթայից հետո ուղեւորվեցինք Թելավի: Եղանակը մեր նկատմամբ շատ բարյացակամ էր` իր ողջ շուքով երևում էր Կովկասյան լեռնաշղթան: Թելավիում է գտնվում վրաց Իրակլի2-րդ թագավորի ամրոցը, որն ըստ էության, Վրաստանի նախավերջին թագավորն էր: Նրանից հետո գահը ժառանգել է որդին` Գեորգի12-րդը, որը թագավորել է շատ կարճ, ընդամենը 1 տարի` ռուսաց Ալեքսանդր առաջին թագավորը Կովկասում հաստատել է իր իշխանությունը, չեղյալ հայտարարելով վրացական թագավորության գոյությունը: Նույն օրը այցելեցինք նաև Իկխալթո ակադեմիայի ավերակները` 8-րդ դար, որը ժամանակին եղել է մենաստան և այժմ վերականգնվում է: Իսկ ահա դպրանոցի ավերակները մնում են որպես հուշ այն ժամանակների մասին, որի պատերի ներքո կրվել է հայտնի Վագրենավորի հեղինակը` Շոթա Ռուսթավելին:
Комментариев нет:
Отправить комментарий