Այսօր Արհեստների ավագ դպրոցի Վրացախոսներ- 2 ակումբը որոշեց սոցիոլոգիական հարցում անցկացնել, թե որքանով են տեղեկացված երևանցիները վրացական խոհանոցից,ինչ վրացական ճաշատեսակներ են պատրաստում,որ ուտեստներն են ամենից շատ սիրում:
Հարցվածներից մեծամասնությունը ասաց, որ վրացական խոհանոցի համեմունքներն են օգտագործում տարբեր կերակուրներ պատրաստելիս: Երևանցիներից շատերը սիրում են վրացական խինկալի, չախողբիլի, սացիվի, ընկույզով լոբի:
Ինչքան էլ,տարօրինակ է, մարդիկ կային, որ ընդհանրապես ծանոթ չէին վրացական խորհանոցին: Արհեստների դպրոցի 11 դասարանի Օքսաննայի տատիկը ասաց որ գիտի պատրաստել վրացական տղեմալի:
Դե, իսկ ես սիրում եմ վրացական խաչապուրի
ԽԱՉԱՊՈՒՐԻ «ՆԱՎԱԿ»
Խմորիչը խառնել կաթին: Թողնել մի փոքր մնա: Լցնել մաղած ալյուրի վրա, ըստ ճաշակի աղ անել, հունցել խմորը: Թողնել խմորը հասունանա: Սուլուգունի պանիրը քերիչով անցկացնել, մի քիչ ալյուր ավելացնել, որ կպչուն ստացվի: Խմորը գնդերի բաժանել: Ամեն գունդը կլոր բացել: Մեջտեղում դնել միջուկ, երկու կողմից սեղմել այնպես, որ միջուկը երևա: Թխել 200 աստիճան տաք ջեռոցում, մինչև կարմրի: Մատուցելուց առաջ վրան կարագ քսել:
ալյուր 1 կգ
խմորիչ 10 գրամ
կաթ 2 թեյի բաժակ
աղ
միջուկ
ջուր 2 ճաշի գդալ
աղ
պանիր 1 կգ.
Արհեստների դպրոց
Սվետլաննա Սիրադեղյան 10 դաս.
Արհեստների դպրոց
Սվետլաննա Սիրադեղյան 10 դաս.
Комментариев нет:
Отправить комментарий