вторник, 1 октября 2013 г.

Վրացախոսների ակումբի գործունեությունը Արհեստների ավագ դպրոցում

Այսօր վրացախոսների ակումբի գործունեությունը անցկացրինք Արհեստների ավագ դպրոցում: Ասեմ, որ մեր դասը շատ արդյունավետ անցավ այստեղ: Դասին մասնակցում էր նաև պատվելի Թամարը, ով նույնպես վրացերեն է ուսումնասիրում:  Պատվելի Թամարի և տիկին Ռինայի հետ համատեղ մենք փորձեցինք մշակել մի նախագիծ, ըստ որի պետք է պատրաստենք արհեստների մասնագիտական  հայ-վրացերեն բառարան: Հայերեն մասնագիտական բառերը կուսումնասիրենք մայրենիի դասին, որը մեզ կօգնի պատվելի Թամարը:  Հուսով ենք, որ մեր նախագիծը ավարտին կհասցնենք և մեր բառարանի գործնական կիրառությունը կփորձարկենք հենց Թբիլիսիում:
                                          Աննա Ավագյան, 11-2 դասարան

Комментариев нет:

Отправить комментарий