среда, 4 декабря 2013 г.

Վրաց լեզվի փորձառություն Երևանում

Դեկտեմբերի 1-ին`ձմռան առաջին օրը, մեզ հյուրընկալվեցին մեր բարեկամ վրացիները: Մենք նրանց սպասում էինք մեծ ուրախությամբ և կարոտով: Ի
սկ նրանք նույնպես ուրախացան մեր ընդունելության համար: Ըստ որոշման և մեր ցանկության, մեր վրաց ընկերներին հյուրընկալեցինք մեր տուն՝այս մի քանի օրը անցկացնելու համար: Ցավոք,ես չկարողացա հյուրընկալել  իմ ընկերուհուն իմ տուն, քրոջս վատառողջ լինելու պատճառով: Հաջորդ օրը առավոտյան մենք գնացինք Մարտիրոս Սարյանի անվան պատկերասրահ, հետո գնացինք Փարաջանովի տուն թանգարան: Այսպես հետաքրքիր օր ունենալուց հետո, վերադարձանք Գեղարվեստի դպրոց ճաշելու: Ճաշելուց հետո մենք տարբեր խաղեր խաղացին, պարեցին, մեր վրաց ընկերներին մեր հայկական պարերը սովորեցրեցինք: Հետոգնացինք ևմեր բարեկամների ցույց տվեցինք գիշերային Երևանը: Ցույց տվեցինք Օպերան, Հյուսիսային պողոտան, Կասկադը, Հրապարակը: Այս օրն էլ այսպես անցավ.....
Հաջորդ օրը առավոտյան ուղևորվոցինք  Գեղարդի եկեղեցի, մեզ հետ էր նաև ընկեր Հայկազը, ով վրացիներին պատմում էր եկեղեցու մասին: Աստծուց շնորհակալություն խնդրելուց  հետո գնացինք Գառնու տաճար, ընկեր Հայկազը պատմում էր այն մասին, որ տաճարը կառուցված է 24 սյուներց, որոնք խորհրդանշում են օրվա 24 ժամերը: Հաջորդ ուղևորությունը Սբ. Հռիփսիմե եկեղեցին էր: Այստեղ մեր վրաց ընկեր Գյորգին  պատարագ էր անում  Սուրբ Հռիփսիմեի գերեզմանի մոտ: Ահա այսպես հետաքրքիր անցավ մեր այս օրը մեր բարեկամ վրացիների հետ: Երևի հիմա կասեք ինչու եմ անընդհատ նշում բարեկամ բառը, որովհետև պետք է  լինենք այսպես խաղաղ և ջերմ ամեն մարդու հետ, կարևով չէ նա հայ է վրացի թե ռուս.......
Աստղիկ Իսրաելյան 11 դաս.

Комментариев нет:

Отправить комментарий