вторник, 3 декабря 2013 г.

Հետաքրքիր և ուրախ օր մեր վրաց ընկերների հետ

Արդեն երկու օր է, ինչ մեր հյուրերն են Թբիլիսիի Սոլիկո Վիրսալաձեի անվան գեղարվեստի դպրոցի սովորողներն ու ուսուցիչները:
Որոշ հանգամանքների պատճառով, այսօր առաջին օրն էր, որ հանդիպեցի նրանց:  Ծանոթացա, միասին երգեցինք, պարեցինք և այլն: Ընդհանուր պարապմունքից հետո միասին շրջեցինք Միջին և Ավագ դպրոցով, հետո ուղևորվեցինք դեպի Գեղարդ: Ճանապարհին կանգ առանք նաև «Չարենցի կամարի» մոտ: Նկարվեցինք և շարունակեցինք մեր ճանապարհը: Ողջ ճանապարհին խաղեր էինք խաղում, երգում, ու ամենակարևորը ՝փորձում էինք խոսել վրացերեն: Մենք մեր վրաց ընկերներին հայերեն բառեր էինք սովորեցնում, իսկ նրանք էլ մեզ վրացերեն բառեր էին սովորեցնում: Կարծում եմ, որ մեր ընկերության մեջ ամենակարևորը այն է, որ լեզվի փորձառություն ենք անցնում և այս ընկերության միջոցով բարելավում մեր վրացերեն գիտելիքները: Հասանք Գեղարդ, շրջեցինք եկեղեցով, ուսումնասիրեցինք եկեղեցու և հարակից տարածքի բոլոր անկյունները և այն ինչ գիտեինք եկեղեցու մասին՝ պատմեցինք մեր թբիլիսցի ընկերներին: Եկեղեցու բակում գտնվող տատիկները մեզ և մեր հյուրերին հյուրասիրեցին սուջուխներ, թթուլավաշներ և այլն: Ճանապարհը շարունակեցինք դեպի Գառնու հեթանոսական տաճար: Ճանապարհին կանգնեցինք, իջանք և սկսեցինք հենց փողոցի մոտ պարել հայկական և վրացական պարեր, ուրախանալ: Բոլոր անցնող մեքենաները մեզ էին նայում, իրենց մեքենաների ձայնային ազդանշաններով և ձեռքի պարային շարժումներով ոգևորում էին մեզ: Ավտոբուսում շարունակեցինք պարել, միասին խաղեր խաղալ: Հետո հասանքԳառնու տաճար: Շատ գեղեցիկ շինություն էր, ես այն առաջին անգամ էի տեսնում:  Գեղարվեստի ավագ դպրոցի ուսոցիչ Հայկազ Մարգարյանը  մեզ պատմեց թե՛ տաճարի մասին, թե՛տաճարի հարևանությամբ գտնվող բաղնիքի մասին: Այստեղ նույնպես նկարվեցինք: Հետո եղանքնաև Սբ. Հռիփսիմե և կաթողիկոսանիստ Էջմիածնի եկեղեցում:  Վերադարձանք հիասքանչ տպավորություններով, բաժանվեցինք վաղը հանդիպելու ակնկալիքով:
Նարեկ Սահակյան 10 դաս.

Комментариев нет:

Отправить комментарий