вторник, 17 декабря 2013 г.

Մատենադարանի վրացերեն ձեռագրերը

Այսօր մեր ձմեռային, ուսումնական, հետաքրքիր ճամբարի երկրորդ օրն էր:
Մենք՝ վրացախոսներս, որոշեցինք մեր դասը մի փոքր այլ ֆորմատով անցկացնել: Որոշեցինք այցելել Մեսրոպ Մաշտոցի անվնա Մատենադարան, որտեղ կան նաև որոշ վրացերեն ձեռագրեր: Մատենադարանում մեզ ուղեկցողը մեծ սիրով պատմեց տեղի վրացերեն ձեռագրերի մասին: Մատենադարանում կային միայն հին վրացերենով գրված ձեռագրեր, որոնք արված էին հիմնականում մագաղաթների վրա: Փաստորեն, հին վրացերենի տառերը գրեթե ամբողջովին տարբեր են այժմյան վրացերենի տառերից: Սրահում ցուցադրված էին բավականին հին ժամանակաշրջանին պատկանող բազմաթիվ հայերեն, արաբերեն, պարսկերեն, և իհարկե վրացերեն ձեռագրեր, հայերեն ամենափոքր գիրք-ավետարանն ու ամենամեծ գիրքը, որը գրված է մագաղաթի վրա: Գրքերի, ավետարանների մի մասն ուներ իր պատմություն, որը շատ հետաքրքիրք էր: Օրինակ մի մարդ քանի որ բռնի ձևով գաղթում էր այլ վայր, իր ավետարանը թաղել էր հողի տակ, այդ մասում մի ճյուղ դրել, որպեսզի հետո գտնի գիրքը: Տարիներ անց, եկել ու տեսել է, որ իր տնկած փոքրիկ ճյուղը դառել է մեծ ծառ: Փորում է և գտնում գիրքը: Չնայած նրան, որ ավետարանը ջրոտ տեղում է թաղված եղել, ոչինչ չէր պատահել ավետարանին և այդ ամենից հետո այդ ավետարանին համարել են հրաշագործ տարբեր բժշկություններ արել դրա միջոցով: Մատենադարանում շրջայց կատարելուց հետո գնացինք Պոնչիկանոց, պոնչիկ կերանք և վերադարաձանք: Հիանալի օր անցկացրեցինք:



Комментариев нет:

Отправить комментарий