воскресенье, 7 апреля 2019 г.

Հանդիպում հայագետ Նինո Ափցիաուրիի հետ


2019թ. ապրիլի 10-ին, ժամը 12:00-ին «Հայ վրացական հանրակրթական կամուրջներ» նախագծի տասամյա հոբելյանական տարվան նվիրված «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Ավագ դպրոցի ընթերցասրահում տեղի կունենա հանդիպում
հայագետ, Հայաստանի Հանրապետությունում Վրաստանի դեսպանատան ավագ խորհրդական Նինո Ափցիաուրիի հետ:

пятница, 5 апреля 2019 г.

Հանդիպում վրաց գրողների հետ


Ապրիլի 12, ժամը 14:00-ին Գրողների տանը տեղի կունենա հանդիպում Թբիլիսիից ժամանած վրաց երիտասարդ գրողներ՝ Լեքսո Դորեուլի և Լևան Զարիձեի հետ: Վրաստանի դեսպանատան հրավերով հանդիպմանը կմասնակցեն նաև «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի վրացերենի ընտրության սովորողները:

среда, 20 марта 2019 г.

«Հայ-վրացական կամուրջներ»


Միքայել Դանիելյան

Բարև ձեզ, ես Միքայել Դանիելյանն եմ, 11-3 դասարանից և սովորում եմ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում: Այն օրվանից, ինչ սովորում եմ այս դպրոցում, ես հասկացա, որ այս դպրոցը իրականացնում է մի հոյակապ և գնահատելի նախագիծ, որի 10-րդ հոբելյանական տարին է արդեն լրանում։ Նախագիծը կոչվում է «Հայ-վրացական կամուրջներ», կամուրջներ որոնք շատ սերտ կապ են ստեղծում հայերի և վրացիների մեջ։