воскресенье, 7 апреля 2019 г.

Հանդիպում հայագետ Նինո Ափցիաուրիի հետ


2019թ. ապրիլի 10-ին, ժամը 12:00-ին «Հայ վրացական հանրակրթական կամուրջներ» նախագծի տասամյա հոբելյանական տարվան նվիրված «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Ավագ դպրոցի ընթերցասրահում տեղի կունենա հանդիպում
հայագետ, Հայաստանի Հանրապետությունում Վրաստանի դեսպանատան ավագ խորհրդական Նինո Ափցիաուրիի հետ:
Նա կխոսի «Հայ վրացական հարաբերությունների կարևորության մասին» և կպատասխանի մասնակիցների հարցերին:

Նինո Ափցիաուրին ծնվել է Թբիլիսիում: Միջնակարգ դպրոցը գերարանց ավարտելուց հետո սովորել է Ջավախիշվիլիի անվան Թբիլիսիի պետական համալսարանի արևելագիտության բաժնում՝ հայագիտության մասնագիտությամբ:
Նինո Ափցիաուրին հանդիսանում է պատմական գիտությունների դոկտոր, Վրաստանում հայկական դպրոցների և  Ջավախքի հայ բնակչության համար հատուկ պատրաստված դասագրքերի հեղինակ և փորձագետ: Նա վրաց-հայկական հարաբերությունների վերաբերյալ ունի ավելի քան 40 գիտական աշխատանքներ:
Եղել է Թբիլիսիի պետական համալսարանի
արևելագիտության ֆակուլտետի դեկանի տեղակալ և հայագիտության ամբիոնի վարիչ: Նա դասախոսություններ է կարդացել հին, նոր և արևմտահայերեն լեզուներով, հայ գրականության, Հայաստանի պատմության, Հայաստանի պատմական աշխարհագրության, վրաց-հայկական հարաբերությունների, կովկասյան ժողովրդի պատմության և քրիստոնեական արևելյան հարցերի մասին:
Աշխատել է աշխարհի տարբեր հայագիտական կենտրոններում (Բուլղարիա, Հունգարիա, Ֆրանսիա, Հոլանդիա և այլն):
Նինո Ափցիաուրին 2002 թվականից աշխատում է Արտաքին գործերի նախարարությունում: 2003 թվականից Հայաստանի Հանրապետությունում Վրաստանի դեսպանության դիվանագետ է: Ամուսնացած է ու ունի որդի 17-ամյա Նիկոլոզ Օվսիանիկով, ով սովորում է Երևանի 29-րդ դպրոցում:

Комментариев нет:

Отправить комментарий