2019 թ. ապրիլի 12-ին Հայաստանի Հանրապետությունում Վրաստանի դեսպանության նախաձեռնությամբ և Հայաստանի Հանրապետության գրողների միության աջակցությամբ վրացերեն լեզվի օրվա հետ կապված Երևանում անցկացվեց «Վրացական պոեզիայի օր»:
Վրաստանից հրավիրված էին վրացի գրողներ Լևան Զարիձեն և Լեքսո Դորեուլին, նրանց բանաստեղծությունները թարգմանված են հայերեն: Միջոցառմանը ողջույնի խոսքով հանդես եկան Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Սագանելիձեն, ՀՀ գրողների միության նախագահ Էդուարդ Միլիտոնյանը, գրող Գագիկ Դավթյանը և այլոք: Միջոցառմանը ներկա էին Հայաստանի գրողների միության անդամները, Երևանի վրացագիտության կենտրոնների ուսանողները և դասավանդողները, վրացական Իվերիա համայնքի ներկայացուցիչները, դեսպանատան դիվանագետները: Միջոցառմանը հրավիրված էին նաև «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի վրացախոս սովորողները:
Комментариев нет:
Отправить комментарий