пятница, 17 февраля 2017 г.

«Հայ-վրացական ուսումնական նախագծերի» բաց ստուգատես

Այսօր փետրվարի 17-ին ժամը 10.30-ին Գեղարվեստի «Հարթակում» տեղի ունեցավ հանդիպում: Հանդիպման թեման էր «Հայ-վրացական ուսումնական նախագծերի» բաց ստուգատեսը։ Հանդիպմանը մասնակցում էին Վրաստանի դեսպանի կինը՝ տիկին Եկատերինե Բաքրաձեն, Կովկասյան գործընկերություն կազմակերպության նախագահ պարոն Հովհաննես Մանուկյանը, Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի վրացախոսների ակումբը:

воскресенье, 12 февраля 2017 г.

Հյուրասիրություն Եկատերինե Բաքրաձեի համար

Փետրվարի 10-ին «Հարթակ Գեղարվեստում» ակումբի հյուրն էր Հայաստանում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գեորգի Սագնելաձեի կինը՝ Եկատերինե Բաքրաձեն: Տիկին  Եկատերինեի հյուրասիրությունը կազմակերպեց Վրացախոսների ակումբը, պատրաստեցինք վրացական խաչապուրի: Խաչապուրին ստացվեց շատ համեղ և ախորժալի:

воскресенье, 5 февраля 2017 г.

Հայ-վրացական ուսումնական նախագծերի բաց ստուգատես

Նախագիծ
Հայաստանում Վրաստանի դեսպանատան աջակցությամբ «Կովկասյան գործընկերություն» կազմակերպությունը, «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը հայտարարում են հայ-վրացական ուսումնական նախագծերի բաց ստուգատես։ 
 

пятница, 9 декабря 2016 г.

Վրաստանի դեսպանի այց 09.12.2016

Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպանի ընդունելություն կրթահամալիրում


Դեկտեմբերի 9-ին՝ ժամը 11.00

Վրաստանի արտակարգ և լիազոր նորանշանակ դեսպան Գիորգի Սագանելիձեի ընդունելության ծրագիր: