Նախագիծ
Հայաստանում Վրաստանի դեսպանատան աջակցությամբ «Կովկասյան գործընկերություն» կազմակերպությունը, «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը հայտարարում են հայ-վրացական ուսումնական նախագծերի բաց ստուգատես։
Նպատակը՝ հայ, վրացի պատանիների մեջ հայ-վրացական դարավոր բարեկամության պահպանում
Թեմաներ
- Հայ-վրացական անհատական կամուրջներ
- Վրաստանն այսօր
- Վրաստանը ընտանեկան օրացույցում
- Թբիլիսյան/երևանյան օր
Ակնկալվող նյութերը՝
- հայ, վրացի պատանիների պատում, ֆոտոշարք, ռեպորտաժ, հարցազրույց իրենց կյանքից, ընտանիքում պատմվող պատմություններ
- «Հայ-վրացական հանրակրթական կամուրջներ» ծրագրի նոր նախագիծ, նախագծի մշակման և կազմակերպման վերաբերյալ հոդված
- «Հայ-վրացական հանրակրթական կամուրջներ» ծրագրի համատեղ բլոգ, անհատական բլոգ, էջ
2017թ. մարտի 7-ապրիլի 12-ը ներկայացվող նյութը կամ դրա հղումը հեղինակի անհատական ուսումնական բլոգից, ակումբի բլոգից-ամսագրից ուղարկել R.Shaginyan@mskh.am հասցեին։ Ներկայացված աշխատանքները հրապարակվում են վրացախոսների ակումբի բլոգում՝ հայերեն և վրացեն. արդյունքներն ամփոփվում են կրթահամալիրում «Վրացերենի օրեր. «Հանրակրթական կամուրջներ» նախագծերի ստուգատեսի օրերին՝ ապրիլի 10-15-ին։
Комментариев нет:
Отправить комментарий