Ինչպես են դիմավորում Նոր տարին Վրաստանի շրջաններում
Անի Աճեմյան
Ռաճան մարզ է, որը գտնվում է Վրաստանի հյուսիսում։ Մայրաքաղաղը՝ Ամբրոլաուրին է։
Ռաճայում Ամանորին տապակում են երկու նապաստակ: Մի նապաստակը նոր տարվա համար, իսկ մյուսը հին նոր տարվա համար: Թխում էին Վասիլիյա Մեծի պատկերով թխվածքներ, այն գունազարդում էին տարբեր գույներով: Աքլորի առաջին կանչի հետ մեկտեղ Մեկվլեն /այն մարդը, ով Ամանորին առաջինն է մտնում օջախ Նոր տարին շնորհավորելու/ տանը վառում էր կրակ:Կրակը վառալու համար նա ծառերից պոկում էր երիտասարդ ճյուղեր, վերցնում էր չիչչլակին /վրացական տոնածառը/ և մտնում էր հացի ամբար ասելով՝-Թող Աստված ձեր նկատմամբ ողորմած լինի: Թող Նոր Տարին ձեզ համար լինի ձեռքբերումների և հաղթանակների տարի, խաղաղության, հաջողության, արիության, գինու և հացառատության տարի: Այդ ամենից հետո Մեկվլեն լվանում էր տան անդամների երեսը, և դրանից հետո նրանց հետ նստում տոնական սեղանի շուրջը: Տոնական սեղանին դրվում էր լոբիանի, ֆիլե, մեղր, ընկույզ, թթու լավաշ և չիր:

Комментариев нет:
Отправить комментарий