Վրաստանում այլընտրանքային ուսուցման ծրագրերով աչքի է ընկնում Լադո Աբխազավան: Նա «Ուսուցչի ազգային մրցանակի» առաջին դափնեկիրն է: 2017 թվականին ստացել է լավագույն ուսուցչի մրցանակը:
Ձմեռային ճամբարը սպասված ժամանակահատված է դասավանդողների և սովորողների համար: Այս տարվա ձմեռային ճամբարի մեր ջոկատը տարածաշրջանային երկրների ջոկատ անվանումը ստացավ: Ջոկատը համալրված էր 9 դասարանի այն սովորողներով, որոնք ցանկանում էին ծանոթանալ և իրականացնել մեր հարևան երկրների՝ Վրաստանի և Պարսկաստանի հետ կապ ունեցող նախագծեր: