воскресенье, 6 февраля 2022 г.

Լադո Աբխազավա այլընտրանքային ուսուցման ուսուցիչ

 


Վրաստանում այլընտրանքային ուսուցման  ծրագրերով աչքի է ընկնում Լադո Աբխազավան: Նա «Ուսուցչի ազգային մրցանակի» առաջին դափնեկիրն է: 2017 թվականին ստացել է լավագույն ուսուցչի մրցանակը:
Լադո Աբխազավան  ծնվել է 1976 թվականի հունվարի 9-ին Վրաստանի Նիգվզիանի գյուղում։ 2010 թվականից աշխատում է Լանչխութի շրջանի  Չիբաթի գյուղի հանրային դպրոցում որպես քաղաքացիական կրթության ուսուցիչ։ Ապրում է ութ երեխաների հետ, որոնց Լադոն որդեգրել է:
Նրա մանկավարժական համոզմունքը հիմնված է աշխարհայացքի վրա, որի փոփոխությունը սկսվում է մեկ մարդուց, ով ունի նոր գիտելիքներ և հագեցած է անհրաժեշտ հմտություններով այդ փոփոխությունները իրագործելու համար։ Լադոն նույնպես փորձում է արթնացնել այդ հատկանիշներն իր սովորողների մեջ և ցանկանում է նրանց դարձնել ավելի անկախ, նախաձեռնող և ստեղծագործող: Լադոն նպատակ ունի իր սովորողներին դաստիարակել որպես ակտիվ քաղաքացիներ և ժամանակակից հասարակության առաջնորդներ, որպեսզի նրանք կարողանան վերածվել անկախ, քննադատական մտածելակերպ ունեցող անհատների՝ ովքեր կարտահայտեն իրենց սեփական կարծիքը, կիրականացնեն գաղափարները և իրենց սեփական նախաձեռնությունները: 2003 թվականին նա հիմնել է ճամբար, որտեղ սովորողները ստացել են ոչ ֆորմալ կրթություն։ Երեխաները ճամբարն անվանել են «Լադոյի ճամբար»։
Դասավանդման գործընթացում օգտագործում է նախագծային ուսուցման մեթոդիկա: Միշտ փորձում է լինել բազմազան ու տարբերվող իր դասին։ Նրա կարծիքով պետք է համարձակ քայլեր ձեռնարկել և հաճախ սովորողներին դասեր առաջարկել այլ միջավայրում: Միջավայրը մեծ նշանակություն ունի ուսուցման համար: Նրա բոլոր սովորողները ակտիվորեն ներգրավված են ուսումնական գործընթացում։ Նա կարծում է, որ ուսուցիչը կարող է հետաքրքրել բոլոր աշակերտներին։ 
Հատկանշական է, որ Լադոն շատ բան է անում ոչ միայն իր աշակերտների, այլև ամբողջ դպրոցի համար։ Նրա նախաձեռնությունների մեծամասնությունը ընդգրկում է ողջ դպրոցական համայնքը: Այդ նպատակով նա նախաձեռնել է «Ժողովրդավարական հեղափոխություն» դպրոցական նախագիծը, որի նպատակն է ակտիվացնել սովորողներին, իրականացնել նրանց գաղափարներն ու նախաձեռնությունները։
Այն նաև փորձում է մեծացնել ծնողների և համայնքի ներգրավվածությունը նախագծային ուսուցման մեջ և այս ուղղությամբ տարաբնույթ գործունեություն է ծավալում։ Նրա նախաձեռնած բազմաթիվ նախագծեր լայն ճանաչում են ձեռք բերել։ Օրինակ՝ «Էթնո հարսներ» նախագիծն արժանացել է միջազգային մրցանակի։ Ծրագրի նպատակն էր զարգացնել բազմամշակութայինությունը և հանդուրժողականությունը:
Նրա կարգախոսն է «նախ սովորողը»։ Հենց այս տեսլականն է ընկած թե՛ նրա մանկավարժական մոտեցման, թե՛ քաղաքացիական ակտիվության հիմքում: Ուստի նրա համար հատկապես կարևոր է երեխաների իրավունքների պաշտպանությունը։ Համագործակցում է սոցիալական ծառայությունների հետ, ակտիվորեն ընդդիմանում է Թուրքիա աշխատանքի մեկնող դպրոցականներին և նրանց ուսումնական գործընթացից կտրելուն։
Լադոն ակտիվորեն համագործակցում է գործընկերների հետ ոչ միայն իր դպրոցում, այլև ողջ տարածաշրջանում և ամբողջ երկրում։ Փոխանցում է իր փորձը: Միշտ պատրաստ է կիսվել իր փորձով և աջակցել մյուս ուսուցիչներին:
2017 թվականի հոկտեմբերի 5-ին նա արժանացել է ուսուցչի ազգային մրցանակի և դարձել մրցանակի առաջին դափնեկիրը։
2018 թվականի դեկտեմբերի 13-ին Լադո Աբխազավան ընդգրկվել է « Գլոբալ ուսուցչի մրցանակի» 50 լավագույն ուսուցիչների ցանկում, իսկ 2019 թվականի փետրվարի 21-ին ընդգրկվել է աշխարհի լավագույն ուսուցչի 10 եզրափակիչ փուլ անցածների թվում։
Հատկանշական է որ 2018 թվականի հունվարին  Լադո Աբխազավան այցելել է «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր, ծանոթանալու կրթահամալիրի այլընտրանքային ուսուցման ծրագրերին:


 Թարգմանված է վրացերենից հայերեն, աղբյուր:

 

 



Комментариев нет:

Отправить комментарий