Ձմեռային ճամբարը սպասված ժամանակահատված է դասավանդողների և սովորողների համար: Այս տարվա ձմեռային ճամբարի մեր ջոկատը տարածաշրջանային երկրների ջոկատ անվանումը ստացավ: Ջոկատը համալրված էր 9 դասարանի այն սովորողներով, որոնք ցանկանում էին ծանոթանալ և իրականացնել մեր հարևան երկրների՝ Վրաստանի և Պարսկաստանի հետ կապ ունեցող նախագծեր:Ձմեռային ազգագրական փառատոնի շրջանակում իններորդ դասարանի վրացերենի ընտրության սովորողները կատարեցին Վրաստանի տարբեր շրջանների ամանորյան ավանդույթների ուսումնասիրություն, հետազոտություն, հավաքագրում, ներկայացում: Սովորողները ձայնագրությունները հրապարակել են բլոգներում:
Ձմեային ճամբերին մարզական ստուգատեսի շրջանակներում իններորդ դասարանցիների հետ այցելեցինք ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարան: Համալսարանի ակումբում տեղի ունեցավ զրույց-ծանոթություն: Ծանոթացանք համալսարանի կառուցվածքին, մասնագիտություններին: Եղանք համալսարանի թանգարանում, գրադարանում, կրակային ամբիոնում: Այցելեցինք Երևանի գեղասահքի և հոկեյի մարզադպրոց:
Հատկանշական էր այն փաստ, որ վրացական սիրված և հայտնի Իմեդի հեռուստաընկերության "Սխվա Ռակուրսի" հաղորդավար Գիա Ջաջանիձեի հաղորդումը, որը նկարահանվել էր հուիսին Մխիթար Սեբաստացի կրթահամալիրում, Վրաստանում հեուստատեսությամբ ցուցադրվեց ձմեռային ճամբարի օրերին:
Հունվարի 25 ին տեղի ունեցավ տարածաշրջանային երկրների ճամբարի կլոր սեղան ամփոփումը: Ճամբարականները կիսվեցին իրենց տպավորություններով:
Комментариев нет:
Отправить комментарий