пятница, 5 апреля 2019 г.

Հանդիպում վրաց գրողների հետ


Ապրիլի 12, ժամը 14:00-ին Գրողների տանը տեղի կունենա հանդիպում Թբիլիսիից ժամանած վրաց երիտասարդ գրողներ՝ Լեքսո Դորեուլի և Լևան Զարիձեի հետ: Վրաստանի դեսպանատան հրավերով հանդիպմանը կմասնակցեն նաև «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի վրացերենի ընտրության սովորողները:

среда, 20 марта 2019 г.

«Հայ-վրացական կամուրջներ»


Միքայել Դանիելյան

Բարև ձեզ, ես Միքայել Դանիելյանն եմ, 11-3 դասարանից և սովորում եմ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում: Այն օրվանից, ինչ սովորում եմ այս դպրոցում, ես հասկացա, որ այս դպրոցը իրականացնում է մի հոյակապ և գնահատելի նախագիծ, որի 10-րդ հոբելյանական տարին է արդեն լրանում։ Նախագիծը կոչվում է «Հայ-վրացական կամուրջներ», կամուրջներ որոնք շատ սերտ կապ են ստեղծում հայերի և վրացիների մեջ։

вторник, 19 марта 2019 г.

Վրաց լեզվի փորձառություն Թբիլիսիում


Մարտի 25-29

Հայ-վրացական հանրակրթական կամուրջների հոբելյանական 10-րդ տարվա շրջանակում իրականացվում է Էկոդաս Թբիլիսիում ամենամյա 7-րդ բնապահպանական նախագիծը: Նախագծին մասնակցում են կրթահամալիրի վրացախոս և էկոլոգ սովորողները:

среда, 13 марта 2019 г.

Ներկայացնում ենք Վրաստանում ավարտական քննություններին նոր մոտեցումը

Ներկայացնում ենք Վրաստանում ավարտական քննություններին նոր մոտեցումը
Շրջանավարտին պետք է հնարավորություն տրվի նաև այլընտրանքային ճանապարհով հաստատել իր գիտելիքները Վրաստանի խորհրդարանի կրթության, մշակույթի և սպորտի հանձնաժողովի նախագահ տիկին Մարիամ Ջաշի պարզաբանմամբ, վրաստանյան կրթական համակարգում առկա թեստերն անընդունելի են, շրջանավարտին պետք է հնարավորություն տրվի նաև այլընտրանքային ճանապարհով հաստատել իր գիտելիքները: