среда, 5 июля 2017 г.

Էթնո-տուր՝ «Ճանաչիր և ծանոթացրու Վրաստանի հետ» նախագիծ

Մենք արդեն Թբիլիսիում ենք: Թբիլիսիի 37-րդ դպրոցի հրավերով մասնակցում ենք «Ճանաչիր և ծանոթացրու Վրաստանի հետ» նախագծին: Նախագիծը իրականացնելու ենք Թբիլիսիի 37 դպրոցի սովորողների հետ միասին Վրաստանի հիասքանչ անկյունում՝ Սվանեթիում: Վաղը առավոտյան ժամը 07:00 շարժվելու ենք դեպի Սվանեթի՝ Մեստիա: 

пятница, 30 июня 2017 г.

Նախագիծ ՝ Ծանոթացիր և ծանոթացրու Վրաստանի հետ , Էթնո-տուր – Հուլիսի 5-9

Էթնո-տուր՝ Մեստիա-Սվանեթի

Մասնակիցներ՝ 10-11 դասարանի 37 դպրոցի սովորողներ
Երևանի Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի սովորողներ

Երևանից ժամանած Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի հյուրերին դիմավորում են հունիսի 5-ին Թբիլիսիի 37 դպրոցում, գիշերակացը այս նախագծում մասնակից սովորողների ընտանիքներում:

воскресенье, 25 июня 2017 г.

Հաշվետվություն հունիս ամիս

հունիս


Հունիսի 3-ին /շաբաթ օր/ Եվրասիա համագործակցություն հիմնադրամի կոնֆերանս դահլիճում մասնակցել ենք «Փնտրելով հայ-վրացական արդյունավետ ռազմավարություններ» խորագրով ուսանողական կլոր սեղան-քննարկմանը:

Բանգլադեշյան պլեներ 2017 / հունիսի 13-17/

 Հունիսի 13-17 –ը եղել եմ Ախալքալաքիի Իլիա Ճավճավաձեի անվան դպրոցի ընդունելության պատասխանատու



Համակարգել եմ հունիսի 22-24-ը  «Գեղարվեստը կրթահամալիրում» կրթամշակութային արշավի կազմակերպումը Սամցխե-Ջավախքում:


Կատարել եմ թարգմանություններ....

среда, 14 июня 2017 г.

Հանդիպում Վրաստանի դեսպանատանը


Հունիսի 14-ին, Դեսպան պարոն Գեորգի Սագանելիձեի նախաձեռնությամբ ուսումնական տարվա ավարտի շնորհավորման և խրախուսման նպատակով Դեսպանատանը տեղի ունեցավ միջոցառում «բարեկամության կամուրջներ» խորագրով, միջոցառմանը մասնակցեցին Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի և Ախալքալաքի Իլիա Ճավճավաձեի անվան դպրոցի տնօրենները, մանկավարժները և աշակերտները: