воскресенье, 27 апреля 2014 г.

Վրացերեն - առարկայական ծրագիր

Վրացերեն
Առարկայական ծրագիր
Շաբաթական 4 ժամ
Ծրագիրը նախատեսված է վրացերեն սովորել ցանկացողների և վրացերենը տարբեր մակարդակով իմացողների համար` որպես ավագ դպրոց-վարժարանի օտար լեզվի-թարգմանության, մեդիալրագրության և իրավագետ-քաղաքագետների  խորացված ուսուցման սովորողների ընտրությամբ օտար լեզու կամ որպես լրացուցիչ կրթություն` անկախ սովորողների տարիքից: Նպատակըհարևան պետության քաղաքացիների հետ հաղորդակցվելու կարողությունների մեծացում, հասակակիցների հետ համատեղ նախագծերի իրականացման հնարավորություն:

понедельник, 14 апреля 2014 г.

Վրացերենի բաց դաս Վրաստանի դեսպանի հետ միասին

Այսօր ապրիլի14-ին ամբողջՎրաստանում նշվում է վրաց լեզվի պետական տոնը: Ամեն տարի կրթահամալիրում այս օրը նշվում է մեծ տոնախմբությամբ, Վրաստանից գալիս են շատ հյուրեր: Վրացական երգի և պարի խմբեր: Այս տարի կրթահամալիրում վրացերենի տոնը նշվեց ապրիլի 4-ին, իսկ ապրիլի 14-ին կրթահամալիրում կազմակերպվեց վրացերենի բաց դաս:

суббота, 12 апреля 2014 г.

«Հայ-վրացական հանրակրթական կամուրջներ» նախագծերի ստուգատեսի ամփոփում

Ապրիլի 14-ին, ժամը  12:30 , «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի մրջին  դպրոցի ակումբում վրացախոսների ակումբը կներկայացնի «Հայ-վրացական հանրակրթական կամուրջներ» նախագծի ստուգատեսի ամփոփում, վրացերենի ակումբի գործուներությունը: Ստուգատեսին  կմասնացի նաև ՀՀ Վրաստանի դեսպան Թենգիզ Շարմանաշվիլին:

Ողջույն: Կարոտել եմ Թբիլիսին ու ինձ հյուրընկալած ընտաիքին:

Սկսեմ սկզբից:
Ուղևորվեցինք Սբ. Երրորդություն եկեղեցու մոտից: Ժամեր անց հասանք Թբիլիսի, մտանք թիվ 98 դպրոց, ու քիչ հետո դպրոցի ուսուցիչներից մեկը սկսեց կարդալ մեր անունները ու մեզ իրենց տանը հյուրընկալող սովորղների անունները:

Հայերեն վրացերեն թարգմանություններ