Ուսումնական առաջին շրջանը սկսվեց ամառային ռազմամարզական ճամբարով: Ավագ դպրոցի և քոլեջի մի խումբ սովորողներով ուղևորվեցինք դեպի Արատես: Այս ճամբարը մյուս ճամբարներից տարբերվում էր նրանով, որ լինելու էր համատեղ: Ճանապարհը հետաքրքիր էր, քանի որ ընտրել էինք նոր երթուղի` նոր և հետաքրքիր կանգառներով:
Գիտելիքի օրը՝ սեպտեմբերի մեկին Ավագ դպրոցի սովորողների հետ քայլեցինք Երևանի կենտրոնում: Քայլքը սկսեցինք «Վերնիսաժ»ից, հետո Հանրապետության հրապարակ, Ա. Սպենդիարյանի անվան օպերա, ուսումնասիրեցինք օպերայի ճարտարապետական արժեքները, եղանք Կոմիտասի անվան կոնսերվատորիայի այգում, Կասկադ, «Ազնավուր» կենտրոն: Կասկադի բարձրունքից ուսումնասիրեցինք Երևանի տեսարժան վայրերը...
Կրթահամալիրի սովորողների հետ Հայաստանի Անկախության տոն նշեցինք Լոռվա մարզում՝ Ստեփանավանում: Ճամորդություն եռօրյա էր՝ սեպտեմբերի 19-ից 21- ը; Մեր առաջին կանգառը Ստեփանավանի դենդրոպարկն էր: Ստեփանավանի դենդրոպարկը գտնվում է Լոռու մարզի Գյուլագարակ գյուղում, Ստեփանավան քաղաքից 12 կմ հեռավորության վրա: Այգին հիմնադրել է 1931 թվականին լեհ ինժեներ-անտառագետ Էդմոն Լեոնովիչը։ Բույսերի մեծ մասը բերվել է Երևանի բուսաբանական այգուց, ինչպես նաև բազմաթիվ այլ երկրներից՝ Վրաստան, Ուկրաինա, Ռուսաստան, հեռավոր արևելք և այլն։
Գագարին նախագծի շրջանակներում հոկտեմբերի 5-ին, Best Western Plus Congress Hotel–ի «Պիկասո» սրահում տեղի ունեցավ հանդիպում Հայաստան այցելած «Почему у Грузии получилось» գրքի հեղինակ, տնտեսագետ Լարիսա Բուրակովայի հետ: Լարիսա Բուրակովան ներկայացրեց 2003 թվականի Վրաստանի «վարդերի հեղափոխությանը» հաջորդած բարեփոխումների իր վերլուծությունը։
Նոյեմբերի 7-ին «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի քոլեջի Վերնատանը տեղի ունեցավ հանդիպում FYN ՀԿ-ի անդամների հետ: FYN ՀԿ-ն խաղաղաշինական, մարդու իրավունքների գերակայության և կանաչական գաղափարախոսության, ոչ ֆորմալ կրթության զարգացման վրա է հիմնում իր աշխատանքը։
Հանդպիպման մասնակցում էր նաև Վրաստանի CDN-ի ներկայացուցիչ՝ Գիորգի Փցքիալաձեն: Գիորգի Փցքիալաձեն ներկայացրեց իրենց կազմակերպությունը ծանոթացավ վրացախոս սովորողների հետ:
Ստորև ներկայացնում եմ հաշվետվություններս ըստ ամիսների
Комментариев нет:
Отправить комментарий