понедельник, 12 июля 2021 г.

Ռազմամարզական տարածաշրջանային ճամբար Արատեսում հաշվետվություն

 

Հուլիսի 6-ին մեկնարկեց ամառային ռազմամարզական ճամբարը: Ավագ  դպրոցի և քոլեջի մի խումբ սովորողներով ուղևորվեցինք դեպի Արատես: Այս ճամբարը մյուս ճամբարներից տարբերվում էր նրանով, որ լինելու էր համատեղ: 
Ճանապարհը հետաքրքիր էր, քանի որ ընտրել էինք նոր երթուղի` նոր և հետաքրքիր կանգառներով: 
Առաջին կանգառը Հրաշքաբեդ տանող ճանապարհին գտնվող  հակասելավային քարից պատնեշի մոտ էր: 
Հաջորդ կանգառը Եղեգնաձորում գտնվող Երկրագիտական թանգարանն էր, որը Եղեգնաձորի միակ թանգարանն է: Այն համարվում է նաև ժամանցի վայր: 
Տարօրինակ զգացողություն ունեցանք, երբ Եղեգնաձորում հանդիպեցինք ռուսական ռազմատեխնիկա  տեղափոխող մեքենաների, որոնք ուղևորվում էին  դեպի Սյունիք: 
Եվ վերջապես հասանք Արատեսի դպրական կենտրոն: Մի փոքր հանգստից հետո անմիջապես անցանք աշխատանքի. շարժվեցինք դեպի Արատեսի գետ` գյոլեր ստեղծելու: Աշխատանքը բավականին դժվար էր, բայց ընթացքը հետաքրքիր էր, քանի որ բոլորս առաջին անգամ էինք զբաղվում նման աշխատանքով: Իսկ երեկոյան խարույկի շուրջ զրուցեցինք  բազում թեմաներից և սովորեցինք ռազմական պարեր: 
ԱԻՆ աշխատակիցների հետ անցկացվեց արտակարգ իրավիճակներում կողմնորոշվելու հմտությունների պարապմունք: Նրանք պատմեցին հետաքրքիր պատմություններ իրենց աշխատանքային փորձից: Առաջին բուժ օգնությունը օձի խայթելու, բաց կոտրվացքներ ստանալու, վթարի ենթարկվելու դեպքում: Իսկ երեկոնները անց էինք կացնում խարույկի շուրջ՝ հասարակագիտական և տարածաշրջանային խնդիրների քննարկմամբ:
Վերադարձին կանգ առանք Սելիմի քարավանատանը, որտեղ հանդիպեցինք Արատես մեկնող նոր խմբի: Իսկ Սևանի ափին պարեցինք նոր սովորած ռազմական պարեր:
Այս ճամբարը հետաքրքիր էր նրանով, որ Ավագ դպրոցի և Քոլեջի սովորողները երեք օրում շատ մտերմացան համատեղ նիստուկացի, առավոտյան մարզական խաղերի, համատեղ գյոլ կապելու և գետում լողալու շնորհիվ: Իսկ վրանային առօրյան ավելի էր շեշտադրում ճամբարի ռազմամարզական լինելը:

Լիդիա Կամենդատյան

Աննա Ստեփանյան


Комментариев нет:

Отправить комментарий