Անի Աճեմյան, 10-րդ դասարան
Թիֆլիսից վերադառնալուց մեկ ամիս հետո «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում մենք հյուրընկալեցինք մեր վրացի ընկերներին: Նրանց ծանոթացրեցինք կրթահամալիրի դպրոցների ուսումնական ծրագրերի և նախագծրի հետ, եղանք Մատենադարանում, Ս.Էջմիածնի տաճարում և այլ տեսարժան վայրերում: Մեր ընկերների Թիֆլիս մեկնելուց մեկ օր առաջ մեր տանը հյուրընկալեցինք Մարիաննային: Այդ օրը մեզ այցելության էր եկել նաև մայրիկիս հայրը, ով Թիֆլիսում ունեցել է հորեղբայրներ և շատ անգամներ իր ընտանիքով հանգստացել է նրանց մոտ: Երեկոյան համակարգչի միջոցով (skipe) կապվեցինք Մարիաննայի տատիկի հետ: Ահա, թե ինչ պարզվեց Մարիաննայի տատիկի՝ տիկին Մարինեի և իմ պապիկի՝ Ալեքսանի զրույցից:
Ծանոթանալուց հետո պապիկս պատմեց, որ ժամանակին իր հորեղբայրն ապրել է Թբիլիսիիի Կլարա Ցետիկին փողոցի թիվ 10 տանը: Մարիաննայի տատիկը այդ ընթացքում ուշադիր լսում էր, և նրա դեմքը զարմանք ու ոգևորություն էր արտահայտում: Հետո նա հայտարարեց, որ ինքը ևս, նախքան ներկայիս բնակարան տեղափոխվելը, բնակվել է վերոհիշյալ փողոցի թիվ 5 տանը, անմիջապես հայրիկիս հորեղբոր՝ Գրիշայի տան դեմ առ դեմ: Մի պահ բոլորս լռեցինք, երբ նա տվեց հայրիկիս հորեղբոր և նրա կնոջ (ինչպես ինքը նշեց) իսկական հայ տան տիկին Սիրանույշի անունները: Ավելացրեց նաև, որ նա մինչ օրս էլ իր ընտանիքին պատմում է այդ հայկական հյուրընկալ օջախի մասին, որի տան դռները մշտապես բաց են եղել հյուրերի, բարեկամների համար ու որ տիկին Մարինեն հիացել է տիկին Սիրանույշի՝ հայ տիկնոջ կերպարով: Մենք բոլորս ապշահար լսում էինք: Պատմեց, որ իր հայրը՝ Եղիշեն, եղել է այդ ընտանիքի ամենամոտ հարևանը: Պապիկս այդ պահին զանգահարում է իր մորը՝ 90 –ամյա մեծ տատիս՝ Փիրուզային, և նրան պատմում եղելությունը: Տատիկը պապիկիս պատասխանում է, որ ինքը հիշում է մեկ ոտքից թեթևակի կաղ մի մարդու, որի անունը Եղիշե էր և ասում, որ իր տեգրոջ ընտանիքը շատ կապված է եղել նրանց հետ: Մենք երեխաներով այնքան էինք զարմացել, ուրախացել, որ անգամ ձայն հանել չէինք կարողանում: Մեծահասակները դեռ երկար շարունակեցին իրենց զրույցը. ինչպես ասում են. ընկան «քաղցր հիշողությունների» գիրկը: Մենք թողեցինք նրանց` զրույցը շարունակելու, իսկ մենք գնացինք միասին կիթառ նվագելու:
Մենք, որ հանդիսանում ենք արդեն այդ ընտանիքների 4-րդ սերունդը, պարտավոր ենք շարունակել նրանց բարեկամությունը: Այս ամենից հետո շատ դժվար էր բաժանվել էլ ավելի հարազատ դարձած Մարիաննայից:
Հատուկ շնորհակալություն եմ ուզում հայտնել «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրեն պարոն Աշոտ Բլեյանին «Հայ-վրացական հանրակրթական կամուրջներ» ծրագրի համար:
Հատուկ շնորհակալություն եմ ուզում հայտնել «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրեն պարոն Աշոտ Բլեյանին «Հայ-վրացական հանրակրթական կամուրջներ» ծրագրի համար:
Комментариев нет:
Отправить комментарий