Հարությունյան Աննա 10 դաս.
Հերթական օրը մեր վրաց ընկերների հետ շատ հետաքրքիր էր և բովանդակալից : Առավոտից այցելեցինք Հիմնական դպրոց, ծանոթացրեցինք վրաց բարեկամներին դպրոցի հետ։ Մասնակցեցինք ընդհանուր պարապմունքին, երգեցինք, պարեցինք միասին: Պարապմունքը անցավ շատ ուրախ : Վրաց բարեկամների հետ ջրաներկով նկարեցինք Հայաստանի և Վրաստանի դրոշները: Բարեկամական հարաբերությունները թղթի վրա ամրագրելուց հետո Հիմնական դպրոցի բակում համատեղ ստեղծեցինք հայ-վրացական հանրակրթական փոխանակումների պուրակ, միասին տնկեցինք քսանմեկ պտղատու ծառ: Բոլորս շատ հպարտ ենք, որ ունենք այդպիսի բարեկամական պուրակ: Բարի և կարևոր աշխատանք կատարելուց հետո վերադարձանք Մայր դպրոց: Համատեղ դասական երաժշտական համերգից հետո մեր դպրոցները՝ Մխիթար Սեբաստացի կրթահամալիրը և Թբիլիսիի 37 դպրոցը կնքեց համագործակցության պայմանագիր:
Комментариев нет:
Отправить комментарий