среда, 4 ноября 2015 г.

Թբիլիսիի 37 դպրոցի հյուրընկալություն- նամակ հրավեր


Հարգելի տիկին Լարիսա Մելաձե
Հեղինակային (պետական այլընտրանքային) կրթական ծրագրեր իրականացնող մեր կրթահամալիրը Վրաստանի դպրոցների հետ արդեն 6 տարի իրականացնում է «Հայ-վրացական հանրակրթական կամուրջներ» ծրագիրը, գործընկերություն ենք հաստատել Թբիլիսիի բազմաթիվ դպրոցների, կրթական հասարակական կազմակերպությունների հետ։ Ուրախ ենք, որ ծրագիրը արդեն նաև ձերն է դառնում։ Շնորհակալ ենք հոկտեմբերի վրացախոսների ակումբի սրտաբաց  ընդունելության համար։ Մեր սովորողները ոգևորված են Թբիլիսի կատարած այցելությունից, ընտանիքների հյուրընկալությունից, ձեր կազմակերպած հագեցած առօրյայից:
Նոյեմբերի 17-22-ը մեր ամենայմա «Մխիթար Սեբաստացու օրեր. կրթահամալիրի տոնն» է։ Ձեզ, սովորողների և ուսուցիչների Ձեր խմբին սիրով հրավիրում ենք Երևան՝ մասնակցելու տոնին, հաստատելու մեր գործընկերությունը համաձայնագրով։ Ակնկալում ենք Ձեր արագ արձագանքը։
Հարգանքներով՝

Կրթահամալիրի տնօրեն՝          Աշոտ Բլեյան

Комментариев нет:

Отправить комментарий