пятница, 28 ноября 2014 г.

Խոջիվանք



 Գտնվում է Թիբիլիսիում
(Թիֆլիս)։ Հիմնադրվել  է XVIIդարում՝ Վրաց Ռոստոմ թագավորի ատենադպիր, ժամանակի «ուսյալ և կրթյալ այրերից» Աշխարհբեկ Բեյբությանի՝ թագավորից իբրև նվեր ստացած գերեզմանատեղում։ Թագավորը նրան շնորհել է նաև «խոջա»  (պարսկերեն՝ տեր) պատվանունը։ Խոջիվանքի տարածքը դարեր ի վեր պատկանել է Աշխարհբեկ Բեյբությանի նախնիներին, և ծառայել է որպես տոհմական գերեզմանոց։ 1655թ․ Աշխարհբեկ Բեյբությանը կառուցում է Սուրբ Աստվածածին եկեղեցին՝ խոջայի վանքը, որը ժամանակի ընթացքում հնչյունափոխվել է և դարձել Խոջիվանք։ Ժամանակի ընթացքում վանքի տարածքը վերածվում է հայկական գերեզմանտան, որտեղ թաղված են 1000-ց ավելի հասարակաքաղաքական, գրական, մշակութային հայ գործիչներ։ xx դարի քսանական թվականներին դադարեցվել են թաղումների կատարումը։ 1934 թ-ից Լ․ Բերիաի հրամանով սկսվում է գերեզմանոցի վերացումը։ Իսկ վերջին տարիներին վրացական իշխանությունները տեղանքից իսպառ վերացրեցին այն ամենը ինչը կապ ուներ հայերի հետ: Րաֆֆու գերեզմանը միակն է հայկական գերեզմանոցում, որը կանգուն է մնացել: Կանգուն է մնացել միայն այն պատճառով, որ գտնվել է պանթեոնի եզրում: Րաֆֆու գերեզմանի շուրջը մի փոքրիկ տարածք է առանձնացված որպես հայկական «պանթեոն» և հուշաքարերի վրա նշված են մեր այն մեծերը ովքեր թաղված են եղել պանթեոնում, իսկ նրանց գերեզմաններից հետք անգամ չկա: Փրկվում են քիչ թվով աճյուններ։ Րաֆֆու և Թումանյանի տապանաքարերը փրկվում են բեմանկարիչ Գրիգոր Շարբաբչյանիջանքերով։ Ներկայիս գերեզմանատունը ձևավորվել է Րաֆֆու շիրմաքարի շուրջ՝ Ռուբեն Աղաբաբյանի նախագծով։ Գերեզմանոցի տարածքը դառնում է «Բարեկամության» այգի, ուր հայերը ծառերի տակ մոմեր են վառում և հարգում իրենց նախնիների հիշատակը։ Խոջեվանքի և հին հայկական պանթեոնի տեղում կառուցվել է Սուրբ Երրորդության մայր տաճարեկեղեցին: Գերեզմանատունը հիմնովին նորոգվել է 2002 թ-ին։

Սոնա Մայիլյան  9 -րդ դաս.


Комментариев нет:

Отправить комментарий